ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 2023-ին Ուկրաինային 18 մլրդ եվրոյի հատկացմանը

Լուրեր

16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
Բոլորը

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով մակրոֆինանսական օգնության տրամադրմանը։ Այս մասին ասվում է շաբաթ օրը մարմնի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խորհուրդը համաձայնություն է ձեռք բերել օրենսդրական փաթեթի շուրջ, որը թույլ կտա ԵՄ-ին 2023 թվականի ընթացքում 18 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Ուկրաինային տրամադրվող 18 մլրդ եվրո վարկը կունենա 10 տարվա արտոնյալ ժամկետ։ ԵՄ խորհրդի կողմից ընդունված առաջարկը հաջորդ շաբաթ կուղարկվի Եվրախորհրդարան՝ հնարավոր ընդունման համար, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

ԵՄ խորհրդում նախագահող Չեխիայի ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրան նշել է, որ Եվրամիությունը մտադիր է աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, այդ թվում՝ ֆինանսական առումով։

Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր 2023 թվականի ընթացքում Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն տրամադրելու ծրագիր։ Նրա ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերով` ֆինանսավորումը կարող է տրվել կանոնավոր տրանշներով՝ շահավետ պայմաններով վարկերի տեսքով։