«Փառքից մոլորվածը» և Ռուսաստանի պատմության էջերի սև բծերը. VOA-ի անդրադարձը

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

«Ռուսաստանը շարունակելու է ոչնչացնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները: Այո, մենք դա անում ենք: Բայց հիշեք, թե ով սկսեց այս ամենը», հայտարարում է Ռուսաստանի նախագահ Պուտինը, որը մեծաթիվ վերլուծաբանների ու հոգեբանների կարծիքով, իրեն շրջապատել է տիկնիկ պաշտոնյաներով, զվարճանում է իր մասին նրանց կողմից արտաբերվող գովասանքի խոսքերով, դրանով իսկ` կորցնում կապն իրականության հետ, իրեն համարում այնպիսի ցար, որը պատմության մեջ է մնալու որպես երկրի տարածքն ընդլայնած միապետ:

Թեեւ նախկինում նա խոստանում էր, իր խոսքերով ասած, «հատուկ գործողությունն» արագ ավարտել Ուկրաինան բռնակցելով, այժմ այս պատերազմը համարում է «երկար գործընթաց», ամենեւին չկորցնելով Պետրոս Մեծի համբավը ձեռք բերելու կիրքը:

Ինչպես Սախարովի անվան կենտրոնի տնօրեն Սերգեյ Լուկաշևսկին է Ամերիկայի Ձայնին ասում, եթե Մարդու իրավունքների խորհրդում նախկինում կային գոնե համարձակ հարցեր տվող անդամներ, որոնց Պուտինը երբեմն ստիպված էր լինում պատասխանել նյարդայնացած, ապա վերջին հանդիպման ընթացքում տիրում էր բացարձակ սիմֆոնիա, հարմոնիա: Հանդիպման ընթացքում բոլորը, գոնե արտաքնապես, ցույց էին տալիս, կամ ստիպված էին ցույց տալ այլ պետության հողեր զավթելու նկատմամբ իրենց հիացմունքը:

«Պուտինը ձեռնամուխ է լինում բոլոր հնարավոր միջոցներով արդարացնել իր կողմից սանձազերծված ագրեսիան, որից Ռուսաստանի հասարակությունն արդեն լիովին տուժում է»,-ասում է Լուկաշեւսկին։

«Կարծես թե հայտնվել ենք 16-18 դարերում, երբ պետության ղեկավարի կողմից որպես օրհնություն է ներկայացվում նոր տարածքների զավթումը»,-ասում են վերլուծաբանները, նշելով, որ Ազովի ծովն ամբողջությամբ ռուսական համարելով, Պուտինն իրեն ուզում է դասել պետրոսառաջինների շարքում: Ուկրաինայի նկատմամբ Արեւմուտքի լիակատար աջակցությունից իրեն կորցրած Պուտինը, վիրավոր գազանի պես դիմում է անհույս քայլերի, որոնք վերածվում են պատերազմական հանցագործությունների:

«Պուտինն ապրում է իր պատրանքների աշխարհում, ինչը շատ վտանգավոր է հենց Ռուսաստանի համար»,-ասում են փորձագետները: Ժողովրդական ազատություն կուսակցության քաղխորհրդի անդամ, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Նատալյա Պելևինայի խոսքերով, Ռուսաստանի նախագահն իսկապես հավատում է, որ պատմության մեջ է մտնելու որպես Ռուսաստանի տարածքն ընդլայնած ռուսական ցար:

«Նրա համար չկա քննադատություն լսելու որեւէ տեղ։ Ամենուր նա տեսնում է միայն գլխի հաստատող շարժումներ, ակնհայտորեն ապրում է սեփական պատրանքների աշխարհում, ինչն ասիտիճանաբար ավելի ու ավելի վտանգավոր է դառնում Ռուսաստանի համար»,-ասում է նա:

Նրա կարծիքով, Պուտինն ակնհայտորեն տառապում է մեգալոմանիայով` սեփական անձի կարեւությունը գերագնահատելու հիվանդությամբ։ Հիվանդություն, որը բուժում գրեթե չունի եւ շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Նախագահական աթոռն էլ ամբողջ կյանքի անբաժան ընկեր դարձնելու փորձով` Պուտինը թույլ է տալիս ռազմավարական այնպիսի սխալներ, որոնք ոչ թե կերտելու են փառքով լցված պատմություն, այլ թողնելու են հաստ ու սեւ բծեր այդ պատմության էջերում: