Թուրքիան՝ գլխավոր խոչընդոտ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը. VOA-ի անդրադարձը

Լուրեր

16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
Բոլորը

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի ողջունել է իր շվեդ և ֆինն գործընկերներին ԱՄՆ պետքարտուղարությունում: ԱՄՆ-ն աջակցում է ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ՆԱՏՕ-ին միանալու երկու երկրների հայտերը: Բայց չնայած Ռուսաստանին դիմակայելու ՆԱՏՕ-ի միասնության մասին վերջին հայտարարություններին, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեռևս արգելափակում է Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը՝ չվավերացնելով պահանջվող արձանագրություններ, գրում է «Ամերիկայի Ձայն»-ը:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ընդունել է Շվեդիայի և Ֆինլանդիայի իր գործընկերներին ԱՄՆ պետքարտուղարությունում: Բանակցությունների գլխավոր հարցը այս երկրների անդամակցությունն է ՆԱՏՕ-ին։ Երկու երկրներն էլ ունեն ռազմական չմիավորվելու երկար պատմություն, սակայն դա փոխվեց այն բանից հետո, երբ անցած փետրվարին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա:

Բլինքենն ասել է, որ Շվեդիան և Ֆինլանդիան կիսում են ՆԱՏՕ-ի արժեքները և արդեն ինտեգրվում են դաշինքին՝ սպասելով ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրների հավանությանը:

Նրանց անդամակցությանը խոչընդոտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով Շվեդիային մեղադրում է ահաբեկիչների ապաստանելու մեջ: Բլինքենը նշում է, որ անդամակցության համար խոչընդոտների վերացման ջանքերը շարունակվում են:

«Թուրքիան այս գործընթացում բարձրացրել է անվտանգության կարևոր մտահոգություններ, և գործընթացը արդյունավետ օգտագործվում է այդ մտահոգությունները լուծելու համար: Ես չեմ խոսում իմ գործընկերներից ոչ մեկի փոխարեն այդ մասին, բացառությամբ կասեմ, որ ինչպես մենք նկատում ենք՝ այն, ինչ այս երկու երկրներն արել են Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ուղղված է եղել այդ մտահոգությունները շոշափելի ձևով վերացնելուն»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Բլինքենը վստահ է, որ ՆԱՏՕ-ն շուտով իր շարքերը կընդունի Ֆինլանդիային և Շվեդիային որպես անդամներ: Սակայն Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն մտահոգություն է հայտնել, որ Թուրքիան դեռ չի ներկայացրել որևէ ժամկետ՝ խորհրդարանում. իրենց անդամակցությունը վավերացնելու համար:

«Դեռևս բացակայում է Թուրքիայի խորհրդարանի կողմից այս խնդրին անդրադառնալու հստակ ժամկետն ու ծրագիրը: Մենք գիտենք, որ Թուրքիան գնում է ընտրությունների։ Իհարկե, մեր հույսն այն է, որ այս որոշումը Թուրքիայի կողմից շուտով կկայացվի»,- նշել է Հաավիստոն։

Սպասվում է, որ Թուրքիայում տեղի կունենան ընտրություններ հաջորդ մայիս կամ հունիս ամիսներին։ Անցյալ ամիս Շվեդիայի խորհրդարանն ընդունեց սահմանադրական փոփոխություններ, որը հնարավորություն կտա ընդունել ավելի կոշտ հակաահաբեկչական օրենքներ, ինչը Թուրքիայի հիմնական պահանջն է՝ Ստոկհոլմի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին ի պատասխան: Փորձագետներն ասում են, որ նոր օրենսդրությունը կհեշտացնի քրեական հետապնդումը Անկարայի և նրա արևմտյան դաշնակիցների մեծ մասի սև ցուցակում հայտնված Քրդստանի աշխատավորական կուսակցության կամ PKK-ի անդամների նկատմամբ:

Բարձր մակարդակի դիվանագիտությունը շարունակվում է, քանի որ և՛ Ֆինլանդիան, և՛ Շվեդիան զգուշացրել են, որ ժամանակը կարևոր է, քանի որ Ռուսաստանի նախագահ Պուտինի ագրեսիան անկանխատեսելի է:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է, որ Ֆինլանդիայի կամ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կդիտարկի որպես սպառնալիք իր անվտանգությանը, և Մոսկվան կձեռնարկի պատասխան քայլեր։