Տոնին դեմ չեմ, բայց կարող է մի օր պսպղուն լույսերի տակ ավտոմատով թուրքեր տեսնենք. Էդգար Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

«Ես վստահ էի, որ 2020-ից հետո մենք կկարողանայինք վերագնահատել ինչ-որ բաներ, ախտորոշում դնել մեզ վրա, բայց արի ու տես, որ դա չեղավ. կարծես` ոչինչ չի եղել, թաղեցինք 5000 հոգու ու գնացինք առաջ: Եթե ինքներս մեր ախտորոշումը չտանք, պետությունը կկորցնենք, բայց ես տեսնում եմ դա անելու ցանկության գիտակցված բացակայություն: Սա լյումպենների իշխանություն է, որն ուզում է ամեն կերպ վերարտադրվել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը:

Երբ ասում են` հարկավոր է ուղղել ողնաշարն ու շարժվել առաջ, մեր զրուցակիցը դա համարում է կենացային մակարդակին կեղծ խոսակցություն. «Պետք է քրեորեն արգելել պաթոսը, պատրիոտ, հայրենասեր «աշխատողներին». այդպիսի մարդիկ կան, որոնք հայրենասիրությունն իրենց համար դարձրել են «մասնագիտություն»: Պետք է վերջ տալ «ուռա-պատրիոտիզմին, կենացներին ու լծվել գործի: Դրսի տոնական տրամադրությանը ես դեմ չեմ, բայց կարող է մի օր պտտվենք, տեսնենք, որ այդ պսպղան լույսերի տակ ավտոմատով թուրքեր են կանգնած»,-ասում է կինոռեժիսորը:
Նրա խոսքով` երբ բոլորը աշխարհում պատրաստվում են պատերազմի, մենք խոսում ենք խաղաղության դարաշրջան բացելու մասին. «Մենք պետք է երեսուն տարի պատրաստվեինք պատերազմի, լինեինք չհայտարարված միջուկային պետություն: Ես երբեք չեմ մերվի այն բանի հետ, որ Արցախը տանք Ադրբեջանին.դա բացառված է: Չենք կարող անընդհատ սարքել, ստեղծել ու թողնել…»:

Էդգար Բաղդասարյանը խոսում է նաև կինոոլորտի խնդիրների մասին, կարծիք հայտնում, որ հայ պրոդյուսերները իջեցրեցին հայ կինոյի նշաձողը, քանի որ իրենց գումար, դրամարկղ լցնել է պետք. «Մարդկանց գլուխը մտել է, որ կինոյի ժամանակ կարելի է ուտել: Մի օր պետք է Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ Բեթհովեն կհնչի, նստեմ ու մեծ ափսեով փոփքորն ուտեմ. չի կարելի, չէ՞: Իսկ ինչու՞ է կինոթատրոններում արվեստի լուրջ գործ նայելիս կարելի փոփքորն ուտել: Վաղը լինելու են մարդիկ, որոնք ուզելու են կինոթատրոնում ֆիլմ դիտել ջակուզիի մեջ»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան