ԱԱԾ-ի թևերը «կտրվո՞ւմ են»․ Փաշինյանի սուպերվարչապետական համակարգը հզորանում է՝ պնդում է ընդդիմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ինչ վերաբերում է սուպերվարչապետական համակարգին, այո՛, պետք է իշխանության գերկենտրոնացում չլինի, պետք է իշխանությունն ապակենտրոնացվի»։

Չնայած Նիկոլ Փաշինյանի այս ու այսօրինակ բազմաթիվ խոստումներին՝ քաղաքական իշխանության գործողությունները, ըստ ընդդիմախոսների, հակառակը՝ ամրապնդում են սուպերվարչապետական համակարգը։ Ազգային ժողովն այսօր Պետական պահպանության ծառայությունն ԱԱԾ-ից առանձնացնելու և վարչապետին ենթակա մարմին դարձնելու նախագիծ ընդունեց։

Մինչ քվեարկությունը իշխանական և ընդդիմադիր պատգամավորները թեժ բանավիճեցին Նիկոլ Փաշինյանին ևս մեկ լիազորություն տալու հարցի շուրջ։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այս փոփոխությունը որակեց ոչ միայն սուպերվարչապետական համակարգի ամրապնդում, այլև ԱԱԾ մարմինների կազմաքանդման գործընթացի մեկնարկ։ Այդուհանդերձ, նկատենք, որ երբ Արծվիկ Մինասյանն իշխանության ներկայացուցիչ էր ՀՀԿ-Դաշնակցություն կոալիցիայի շրջանակում, 2018 թվականին հաշտ էր նախագահի լիազորությունները վարչապետին փոխանցող օրենսդրական նախաձեռնությունների հետ։

Ընդդիմադիրները հիշեցնում են ՊՊԾ ղեկավար Սարգիս Հարությունյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպերը, թե ինչպես էր հակաիշխանական ակցիաների ժամանակ ոտքով հարվածում քաղաքացուն կամ խոչընդոտում ակցիան լուսաբանող լրագրողի աշխատանքը։ Արծվիկ Մինասյանն այժմ մտահոգված է՝ էլ ի՞նչ կանի ՊՊԾ-ն, եթե դառնա վարչապետին ենթակա մարմին։

Ընդդիմությունը Հայկ Կոնջորյանի ակնարկին չանդրադարձավ՝ չնայած ակնհայտ էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը հիշեցնում էր Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների աղմկահարույց միջադեպերը։

ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանի հետ ազգակցական կապեր ունեցող Հրաչյա Հակոբյանը, այնուհանդերձ, համամիտ չէ, որ ՊՊԾ-ն ԱԱԾ-ից առանձնացնելով և վարչապետին ենթակա կառույց դարձնելով՝ վարչապետը «սուպեր» է դառնում։ Որպես հակակշիռ՝ նա մատնանշում է ՆԳ նախարարություն ձևավորելու նախաձեռնությունը։

Կառուցվածքային փոփոխություններից զատ՝ ԱԺ-ն համաձայնություն տվեց նախկին նախագահների ու վարչապետների համար անվտանգության աշխատակիցների տրամադրելու ժամկետների կրճատմանը։ Պաշտոնաթող վարչապետն այսուհետ պետության հաշվին թիկնապահներով կշրջի 10, իսկ նախագահը՝ 7 տարի։

Օրենսդրական փաթեթում ներառված էր ևս մեկ կարգավորում՝ ԱԺ նախագահին ու նրա ընտանիքի անդամներին ևս անհատական բժիշկ տրամադրել, ինչպես վարչապետի ու նախագահի դեպքում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան