Կարող է ձևավորվել պետության զավթման նոր համակարգ․ ԹԻՀԿ-ն կոռուպցիայի դեմ պայքարում խնդիրներ է տեսնում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Հայաստանում կոռուպցիա չկա»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից չորս տարի անց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կոչ է անում իշխանությանը՝ վերագնահատել իր գործողություններն ու ձախողումները կոռուպցիայի դեմ պայքարում և շուտափույթ ձեռնարկել գործուն և արդյունավետ քայլեր, որոնք կօգնեն վերականգնել հանրային վստահությունը։

Ըստ ԹԻՀԿ-ի՝ այս խնդիրները ներկայում դրվագային են, սակայն դրանք արագորեն կարող են ամրապնդվել և ձևավորել պետության զավթման մի նոր համակարգ, ինչն անթույլատրելի է։ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլի» հնչեցրած այս քննադատությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, պատգամավոր Արսեն Թորոսյանի համար անհասկանալի են։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի՝ նոյեմբերին հրապարակած հանրային կարծիքի ուսումնասիրությունը ևս արձանագրել է կոռուպցիայի դեմ պայքարում զգալի հետընթաց։ Օրինակ՝ եթե 2019 թվականին հարցվածների 12 տոկոսն էր կարծում, որ դատարանները և դատախազությունը մեծապես կոռումպացված են, այժմ այդ կարծիքին է 32.5 տոկոսը, նույն թվականին՝ եթե հարցվածների 75 տոկոսը համարում էր, որ վարչապետը և նրա աշխատակազմը բնավ կոռումպացված չեն, այժմ թիվը նվազել է՝ հասնելով 34%-ի։ Կաշառքի դեպքերի հաճախականությունը նվազել է․ նման կարծիք ունեցողների տոկոսը նույնպես պակասել է՝ 91%-ից հասնելով 66.5%-ի։

Եվ մինչ իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը, որի ընտանիքը, ըստ «Հետք»-ի, ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզում, թվարկում է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում Կառավարության իրականացրած օրենսդրական փոփոխությունները, ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանը պնդում է՝ գործող իշխանության կոռուպցիայի դեմ պայքարն ինստիտուցիոնալ բնույթի չէ։

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը, որի քաղաքական թիմի ներկայացուցիչ, նախկին պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք անձանց գույքերի առնչությամբ Գլխավոր դատախազությունը գործընթաց է իրականացնում, ընդունում է՝ կոռուպցիա եղել է նաև իր քաղաքական թիմի օրոք։ Բայց պնդում է, թե գործող իշխանությունը համատարած կոռուպցիայի մասին հեքիաթներով այն ժամանակ խաբել է ժողովրդին։

Եվ մինչ Հայաստանում նախկին և ներկա իշխանությունները միմյանց են մեղադրում ապօրինի հարստացման համար, աշխարհը նշում է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան