«Էդ ի՞նչ ղեկավարների հետ եք շփվել, որոնք զենքը պահել են ինչ-որ մեկի վրա»․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

«Ես տարակուսած եմ պարոն Մինասյանի բերած օրինակից, որ եթե վարչապետը զենքը պահի ինչ-որ մեկի գլխին ու ասի՝ գյուլի, կամ ուզի գյուլել, ՊՊԾ-ն կսատարի նրան: Այս մասին ԱԺ նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Ես զարմանում եմ՝ այդ ի՞նչ ղեկավարների հետ եք շփվել, որոնք զենքը պահել են ինչ-որ մեկի վրա կամ հրահանգել են պահել զենքը մեկի վրա ու գյուլել: Ես հասկանում եմ` ձեր վախերը գալիս են ձեր նախկին փորձառություններից, բայց ես ձեզ վստահեցնում եմ՝ եթե մեր իշխանությունը լիներ այդպիսին, ապա այն ամենը, ինչ տեղի ունեցավ պատերազմից հետո, կբերեր այլ հետևանքների։

Նոյեմբերի 9-ի գիշերը, երբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին «բաշիբոզուկների խուժանը» մահվան դուռն էր հասցնում, ՊՊԾ-ն այդ ժամանակ չգյուլեց ոչ մեկին:

Երևակայական բաներ եք խոսում ու դրանով փորձում եք ստվերել, նսեմացնել ցանկացած ռեֆորմ ու կառուցել քաղաքական հետապնդումների ուրվական, տարօրինակ է», – նշեց Կոնջորյանը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, ըստ որի՝ նախատեսվում է, որ Պետական պահպանության ծառայությունը չի գործի Ազգային Անվտանգության ծառայության կազմում, այլ կգործի վարչապետի ենթակայության ներքո։

Մանրամասները՝ տեսանյութում։