«Սուպերվարչապետ» բառից եկեք հրաժարվենք․ վարչապետի լիազորությունների մեջ պետք է լինի նմանատիպ կառույցների կառավարման լայն հնարավորություն․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

«Եկեք կրակելու մասին չխոսենք։ Այս դահլիճը կրակոցներ տեսել է։ Եթե հոկտեմբերի 27-ին Վազգեն Սարգսյանի մոտ զենք լիներ, հաստատ նա չէր կրակի»,- այս մասին Ազգային ժողովում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, որ ներկայացված օրենսդրական փոփոխության պարագայում «եթե վարչապետը զենքը պահի մեկի վրա ու փորձի գյուլել, ՊՊԾ-ն կսատարի նրան»:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստի օրակարգի հարցերից է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որով պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից և կդառնա առանձին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ պաշտոնաթող վարչապետերի և նախագահների համար պետական պահպանությունն այժմ գործող կարգով նախատեսված ցմահի փոխարեն կտրամադրվի 7 և 10 տարի ժամկետով, որից հետո դա կնախատեսվի վարչապետի որոշմամբ։ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի:

«Պետք է «ԿաԳեԲե»-ի ստվերից դուրս գալ, բարեփոխումներ պետք է իրականացնենք»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ Հայաստանն այժմ ունի հսկայական ռեսուրներ ու  հնարավորություններ արտաքին հետախուզություն ստեղծելու համար։

Պատգամավորի կարծիքով՝ պետք է հրաժարվել «սուպերվարչապետ» բառից․ « «Սուպերվարչապետ» բառը չի բնորոշում մեր պետական կառավարման համակարգը, վարչապետի կառավարման մեջ պետք է լինի նման կառույցների օպերատիվ կառավարման լայն հնարավորություն, բոլոր երկրներում այդպես է և մեզ մոտ էլ այդպես պետք է լինի»։

Մանրամասները՝ տեսանյութում։