Լուկաշենկոն բողոքել է, որ ստիպված է եղել ոտքով հասնել ԵՏՄ խորհրդի նիստի անցկացման վայր

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհել է «թույլ Mercedes-ից, որի պատճառով ստիպված է եղել քայլել՝ հասնելու Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ հանդիպմանը», գրում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ղեկավարները հանդիպման վայրին են մոտեցել մեքենաներով։ Մինչդեռ Բելառուսի նախագահի կողքին, որը բարձրացել է շենքի աստիճաններով, մեքենա չի երևացել։

Ներս մտնելով՝ Լուկաշենկոն մոտեցել է գագաթնաժողովը «հյուրընկալող» Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին և պարզաբանել. «Ուշացել եմ, չէ՞»։

Գործընկերոջ ձեռքը սեղմելուց հետո նա բացատրել է. «Mercedes-ները թույլ են, գործի չեն ընկնում։ Ոտքով եմ եկել»։ Դրանից հետո երկու նախագահները ծիծաղել են, լուսանկարվել ու գնացել ժողովի վայր։

Նշենք, որ Բիշքեկում անցկացվում է ԵՏՄ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ռուսական կողմի տեղեկացմամբ՝ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Տաթև Ֆռանգյան