Սյունիքի վրա մարզպետ չի գալիս. «Ժողովուրդ»

Լուրեր

24.05.2026 | 15:50
Տեղամասային կենտրոնի փոփոխություն՝ օնլայն դիմումով․ ԿԸՀ-ի պարզաբանումը
24.05.2026 | 15:18
Ռուսաստանը գիշերը «Օրեշնիկ» է կիրառել․ Զելենսկի
24.05.2026 | 15:05
Եկեղեցու սպասավորները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների ու ազատազրկման․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական մարզպետները հրաժարական ներկայացրին: Մինչդեռ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է մինչեւ վերջին վայրկյանը կառչած մնալ աթոռից եւ պաշտոնը պահելու համար դռնեդուռ է ընկել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սկզբում Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակիցների մոտ, նաեւ մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքը հրաժարականի դիմում չի գրի, եւ կսպասի, թե ինչ հիմքով են իրեն ազատելու: Բայց մյուս կողմից նա փորձել է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել: Քանի որ ժամանակին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, փորձել է նրա միջոցով վարչապետի մոտ իր լոբբինգն անել: Միայն թե ապարդյուն. երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունքի մարզպետը հրաժարական է ներկայացնելու:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Վահե Հակոբյանի հետ, սակայն վերջինս հարցը լսելուց հետո իրեն հատուկ վրդովված արձագանքեց. «Դուք ինձ հոգնեցրեցիք, չեք պատկերացնում, թե ինչքան: Ցտեսություն…»:

Ավելի ուշ նրա մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը փոխանցեց, որ Հակոբյանն այսօր արդեն՝ մինչեւ կառավարության նիստի մեկնարկը, հրաժարական կտա: «Մինչեւ կառավարության նիստի սկսվելը մենք հայտարարությամբ հանդես կգանք, որից կտեղեկանաք Վահե Հակոբյանի մարզպետ մնալու-չմնալու մասին»,- ասաց խոսնակը:

Փաստորեն, Վահե Հակոբյանը վերջապես հասկացել է, որ իր նման մարդիկ նոր կառավարության համար անցանկալի են, եւ որոշել է ոչ թե սպասել պաշտոնանկությանը, այլ վերջին օրով ինքնակամ հրաժարական ներկայացնել: Նկատենք, որ տեւական ժամանակ է՝ Սյունիքում չի հաջողվում նորմալ մարզպետ նշանակել: Հուսանք՝ այս անգամ նոր կառավարությանը կհաջողվի:

Հ.Գ. Կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում նաեւ Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների փոփոխությունն է: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին կփոխարինի Կարեն Համբարձումյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնում Աշոտ Ղահրամանյանին կփոխարինի Գագիկ Միրիջանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: