Ռուբեն Ռուբինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ

Լուրեր

07.06.2026 | 18:17
Մեր պրինցիպները պահելով` կհամագործակցենք բոլորի հետ բացի ՔՊ-ից ու Քոչարյանի ուժից. Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 18:11
Քանի ընտրող է մասնակցել քվեարկությանը․ տվյալներ 17։00-ի դրությամբ․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 18:04
Ընտրությունից հետո չկա պսևդոպատճառ՝ Արթուր Օսիպյանին կալանքի տակ պահելու․ եթե չազատվի՝ ուրեմն բռնապետություն ենք դառնում․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 17:54
Ըստ Գոհար Մելոյանի՝ Լիճքի գյուղապետը և հարազատները հարձակվել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի վրա
07.06.2026 | 17:49
Ձերբակալվել է 14 անձ. ՆԳՆ-ն՝ 17։00-ի դրությամբ իրավիճակի մասին
07.06.2026 | 17:41
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
07.06.2026 | 17:33
Ստամբուլում վաղը տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների 10-րդ հանդիպումը
07.06.2026 | 17:19
ՀՀ նախագահը քվեարկել է
07.06.2026 | 17:12
Բարձր ակտիվությունը պահպանվում է․ վերջին տվյալները՝ ԿԸՀ-ից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 17:08
Աբովյանում համատիրության նախագահը ձերբակալվել է քվեարկության գաղտնիությունը խախտելու կասկածանքով. ՔԿ
07.06.2026 | 17:03
Ռոման Աբրամովիչը Կիևում հանդիպել է Զելենսկիի հետ․ ԶԼՄ-ներ
07.06.2026 | 17:03
Իսրայելում տարբեր քաղաքներում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
07.06.2026 | 16:54
Ահազանգեր կան, որ երեկոյան ժամերին հնարավոր են հոսաքանքազրկումներ, միգուցե կիբեռհարձակումներ. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.06.2026 | 16:46
Մոսկվան անընդհատ Երևանին ասել է, որ ԵՄ-ն վերածվել է ռազմաքաղաքական միության․ Օվերչուկ
07.06.2026 | 16:35
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլից նախաձեռնվել է 117 քրեական վարույթ, հետապնդվում է 86 անձ. ՔԿ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը դեկտեմբերի 8-ին հրաժեշտի հանդիպում է ունեցել մեր երկրում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ: Վերջինս ավարտում է Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։

Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` դիվանագիտական ծառայության ընթացքում երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կատարած աշխատանքի համար:

Դեսպանն էլ իր հերթին կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ աշխատանքը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Ռուբեն Ռուբինյանը Լին Թրեյսիին մաղթել է նորանոր հաջողություններ` աշխատանքային հետագա գործունեության մեջ: