Քաշաթաղցիներին բնակարանով ապահովելու ծրագիրը լավարկելու ուղղությամբ քննարկումներ են արվում․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
Բոլորը

«Մենք մի քանի օր առաջ հանդիպում ենք ունեցել տեղահանված արցախցիների, այդ թվում նաև քաշաթաղցիների հետ, իրենք հարցեր են բարձրացրել և դրանց մեծ մասին մենք դրական ենք արձագանքել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ նրանց բնակարանով ապահովելու ծրագիրը լավարկելու ուղղությամբ քննարկումներ են արվում։

«Եթե մինչև մեր հանդիպումը բանկերը դիտարկում էին ընտանիքի բոլոր անդամների վարկունակությունյունը, վարկային պատմությունը, հիմա մենք բանկերի ու ԿԲ-ի հետ քննարկում ենք, որ բանկերը առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերեն և այդ վարկունակությունը չդիտարկվի, խոսքը վերաբերում է «սև ցուցակներում» ընդգրկվածներին:

Քաշաթաղցիների կողմից հարց էր բարձրացվել, որ արդեն ուսումնասիրել են տարբեր մարզերում հողակտորներ, և ցանկանում են, որ հնարավորություն տրվի այդ 10 մլն դրամի մի որոշ մասը տրամադրել հողակտոր գնելուն, մյուս հատվածը կառուցմանը: Դա չկար ծրագրում: Մենք դրան դրական ենք արձագանքել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ հանդիպման ժամանակ այսպիսի մի շարք հարցերի են անդրադարձել։

Մանրամասները՝ տեսանյութում։