Ուկրաինայում դատարանը 44-օրյա պատերազմի մասնակից ադրբեջանցուն 8 տարվա ազատազրկման է դատապարտել

Լուրեր

30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
Բոլորը

Ուկրաինական դատարանն ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացի, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միսիր Գասիմլիին և նրա ընկերոջը՝ Սուբհան Գուլիևին, գրում են ադրբեջանական լրատվականները։

Նրանք մեղավոր են ճանաչվել մարդու առևանգման, խուլիգանության ու զենք պահելու համար։ Դատարանը երկուսին էլ 8 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել։

Հաղորդվում է, որ վճռի հրապարակումից հետո դատապարտյալները դատարանում ոչ ադեկվատ պահվածք են դրևսորել։

Հավելենք, որ Դասիմլին և Գուլիևը ձերբակալվել էին 2021 թվականի հունիսին Կիևում։ Նրանք Կիևի ռեստորաններից մեկում ծանոթացել են հայկական ծագումով Իսպանիայի քաղաքացու հետ, այնուհետև առևանգել են նրան, ծեծել և թալանել։

Ադրբեջանցիները, ինչպես կարելի էր սպասել, հերքում են այս ամենը և փորձում են գործին քաղաքական ենթատեքստ տալ։ Նրանք պատրաստվում են բողոքարկել դատավճիռը։

Էմմա Չոբանյան