Ուկրաինան ԱՄՆ-ից կասետային մարտագլխիկներ է խնդրում, սակայն Սպիտակ տունը չի շտապում դրանք տալ․ CNN

Լուրեր

16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինան ԱՄՆ-ից խնդրում է իրեն տրամադրել կասետային մարտագլխիկներ ռեակտիվ  հրթիռային համակարգերի և հրետանային արկերի համար, սակայն նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դեռ պատրաստ չէ կատարել այդ ցանկությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մի շարք ուկրաինական և ամերիկյան աղբյուրներ նշում են, որ կասետային մարտագլխիկների մասին խնդրանքն ամենավիճահարույցներից է։ Ամերիկյան վարչակազմի աշխատակիցները մի քանի ամիս է՝ նման հարցումներ են ստանում Կիևից։ CNN-ը նշում է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ չի բացառում, որ մատակարարումները կարող են տեղի ունենալ ապագայում, սակայն դրանք համարում է վերջին միջոց, որն անհրաժեշտ է միայն Ուկրաինայի պաշարների վտանգավոր սպառման դեպքում։

Ուկրաինայի կողմից կասետային զինամթերքի ձեռքբերման հիմնական խոչընդոտներից են ԱՄՆ Կոնգրեսի սահմանած սահմանափակումները դրանք արտերկիր տեղափոխելու վերաբերյալ։

Նշվում է, որ նախագահ Ջո Բայդենը կարող է վերացնել Կոնգրեսի արգելքները կասետային զինամթերքի արտահանման համար, սակայն Սպիտակ տունը հասկացնում է, որ դա դժվար թե շուտով տեղի ունենա։

«Հակամարտության ներկա և ապագա փուլերում հաջողության հասնելու՝ Ուկրաինայի կարողությունը ոչ մի կերպ կախված չէ այդ զինամթերքի ստացումից»,- ասել է ԱՄՆ Կոնգրեսի անանուն պաշտոնյան:

Ուկրաինայի համար, ըստ հրապարակման հեղինակների, կասետային մարտագլխիկները կարող են լուծել երկու հիմնական խնդիր․ նախ՝ լրացնել ԱՄՆ-ի կողմից տրամադրված հրթիռային համակարգերի և հրետանու զինամթերքի պակասը, ինչպես նաև հասնել հրետանային հզորությամբ ռուսական բանակի հետ հավասարության:

Մասնավորապես, Կիևը խնդրում է իրեն HIMARS MLRS և 155 մմ հաուբիցների համար կասետային մարտագլխիկներ տրամադրել։

Էմմա Չոբանյան