Կիևում էլեկտրաէներգիայի բացակայությունը կարող է հանգեցնել ապոկալիպսիսի. Կլիչկո

Լուրեր

17.05.2026 | 23:35
Հենրիխ Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 23:22
«Կրասնոդարը» դարձավ Ռուսաստանի փոխչեմպիոն, Սպերցյանը գոլ խփեց վերջին տուրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Reuters-ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ ձմռան ամիսներին Ուկրաինայի մայրաքաղաքը կարող է մնալ առանց էլեկտրականության, ջրի և ջերմության։
«Ապոկալիպսիս, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում, երբ ցածր ջերմաստիճանի պատճառով անհնար է տներում ապրել, դա կարող է տեղի ունենալ»,- ասել է նա։

Այժմ էլեկտրաէներգիայի պակասը համեմատաբար  տանելի է, ուստի՝ Կիևից բնակիչներին տարհանելու կարիք դեռ չկա, ասել է Կլիչկոն։

Սակայն եթե էլեկտրաէներգիայի պակասը խորանա զրոյից ցածր ջերմաստիճանի պայմաններում, ապա իշխանությունները ստիպված կլինեն ջուրը դուրս մղել քաղաքի որոշ շրջանների ջեռուցման համակարգերից։ «Այս պահին մենք պատրաստել ենք մոտ 500 ինքնավար ջեռուցման կետ, սակայն 3 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար 500 կետը ոչինչ է»,- ասել է Կլիչկոն։ Նրա խոսքով, քաղաքը տաքացուցիչների ու մարտկոցների կարիք ունի։

«Մենք պատրաստ ենք տարբեր սցենարների։ Բայց ես խնդրում եմ Կիևի բնակիչներին նույնպես պատրաստվել տարբեր սցենարների, պատրաստ լինել։ Խնդրում եմ՝ պատրաստեք խմելու ջրի պաշար, տեխնիկական ջուր, տաք հագուստ, սնունդ, ամեն ինչի պետք է պատրաստ լինի։ Պետք է փաստաթղթերով ու տարրական իրերով պայուսակ պատրաստենք, ցանկալի է՝ փոքր, արտակարգ իրավիճակի դեպքում»,- ասել է Կլիչկոն։