«Ուկրաինայի նախագահ դարձած կատակերգուն վերաիմաստավորում է, թե ինչ է նշանակում լինել եվրոպացի ընդհանրապես». Politico

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Politico-ն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին անվանել է Եվրոպայի ամենաազդեցիկ մարդ․ նա գլխավորել է ամենամյա POLITICO 28 վարկանիշը, որում լրագրողները նշում են այն մարդկանց, ովքեր ձևավորում են մայրցամաքի դեմքը:

Այս վարկանիշին առնչվող  իր հայտարարության մեջ Զելենսկին հույս է հայտնել, որ խաղաղությունը կգա արդեն հաջորդ տարի։ «Կարծում եմ, որ ուկրաինացիներն ամենաազդեցիկն են լինելու նաև հաջորդ տարի, բայց արդեն խաղաղ պայմաններում»,- ասել է Զելենսկին։

«Ուկրաինական բանակը, որը պաշտպանում է մեզ մարտի դաշտում, թիվ մեկն է»,- ասել է Զելենսկին։ «Շնորհակալություն Եվրոպայում մեր բոլոր ընկերներին, ովքեր օգնում են մեզ պահպանել կայունությունը և օգնում են միլիոնավոր մարդկանց հաղթահարել այս սարսափելի ժամանակը»,- նշել է Ուկրաինայի նախագահը:

Politico-ն Զելենսկիին Եվրոպայի ամենաազդեցիկ մարդ անվանելու որոշումը բացատրում է հետևյալ կերպ. «Եվրոպան փոխվում է։ Մայրցամաքը վերագնահատում է իր ռազմավարական հարաբերությունները՝ ավելի լրջորեն վերաբերվելով պաշտպանությանը, վերանայելով առևտրային քաղաքականությունը, ինչպես նաև ընդլայնման և էներգետիկ անվտանգության ոլորտում քաղաքականությունը։ Ավելի լայն իմաստով Ուկրաինայի նախագահ դարձած կատակերգուն վերաիմաստավորում է, թե ինչ է նշանակում լինել եվրոպացի ընդհանրապես»:

Երեքշաբթի օրը Զելենսկին «Տարվա մարդ» է ճանաչվել նաև Time ամսագրի կողմից։

Տաթև Ֆռանգյան