ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Կուրսկի օդանավակայանում բռնկված հրդեհը մարվել է ավելի քան մեկ օր

Լուրեր

16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
16.09.2026 | 12:19
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երրորդ անգամ Իրանի պատերազմը դադարեցնելու օգտին է քվեարկել
16.09.2026 | 12:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա // ԶՈՒ ԳՇ պետը գիշերային անակնկալ ստուգայց է կատարել․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 12:00
«Նաիրիտ 2»-ի 420.8 մլն դրամ գնահատված գույքը վաճառվել է 167.8 մլն դրամով․ նախաձեռնվել է քրեական վարույթ
16.09.2026 | 11:51
ԱՄՆ-ում ռուսական հատուկ ծառայությունների ցանց է բացահայտվել․ անդամները մեղադրվում են Կրեմլի հանձնարարականով ԵՄ-ում դիվերսիաների և ռուս այլախոհների սպանությունների կազմակերպման մեջ
16.09.2026 | 11:42
«Ուժեղ Հայաստանը» Տիգրանաշենում զբոսաշրջային կենտրոն կստեղծի․ Անուշ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:35
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 11:33
Ռուսական գազի գինը կարող է փոխվել․ ի՞նչ այլընտրանք ունի Հայաստանը 
16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
Բոլորը

Կուրսկի օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առաջացած հրդեհը չեզոքացվել է: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավար Ռոման Ստարովոյտը։ Հրդեհը մարվել է ավելի քան մեկ օր, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Հրդեհը բարդության 3-րդ կարգի է դասվել, մեկ օրից ավելի կրակի դեմ պայքարել է ավելի քան 200 մարդ, զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է նահանգապետը։

Երեքշաբթի՝ դեկտեմբերի 6-ին, ուժեղ հրդեհ էր բռնկվել Կուրսկի օդանավակայանի մոտ գտնվող նավթի պահեստում։ Շրջանի իշխանությունները խոսել են Ուկրաինայի Զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարձակման մասին։ Կիևը պաշտոնապես չի հաստատել Ուկրաինայի կապը ռազմական օդանավակայանների վրա հարձակմանը։

Հիշեցնենք, որ Ստարովոյտի խոսքով՝ Կուրսկի օդանավակայանի տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթի պահեստավորման բաքում, տուժածներ չկան։

Տաթև Ֆռանգյան