Արցախում ավարտվել են ռուս խաղաղապահների և ադրբեջանցի «էկոլոգների» բանակցությունները

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Արցախի Իվանյան համայնքում, որտեղ գտնվում է ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ավարտվել են ռուսական կողմի և ադրբեջանցի «էկոլոգների» բանակցությունները հանքավայրերի շահագործման վերաբերյալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ ադրբեջանական խումբը կազմված է Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության գույքի հարցերով պետական ​​ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ աշխատակիցներից։ Բանակցություններից հետո ադրբեջանական խումբը վերադարձել է օկուպացված Շուշի։

Ադրբեջանական կողմը հաղորդում է, որ Ադրբեջանի առաջարկներն ընդունվել են խաղաղապահների կողմից, մոնիթորինգի անցկացումը համաձայնեցվել է։ Հիմա, իբր, նախատեսվում է լրացուցիչ բանակցություններ վարել այդ ուղղությամբ և  առաջիկայում սկսել մոնիթորինգը։

Ի՞նչ իրավասությամբ են ռուս խաղաղապահներն Արցախի տնտեսությանն ու հանքարդյունաբերությանը վերաբերող հարցեր քննարկում ադրբեջանական կողմի հետ՝ պարզ չէ։ Տեղեկություններ չկան նաև հանդիպմանը Արցախի իշխանությունների որևէ ներկայացուցչի մասնակցության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, իբր, բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Նրանց հետ էին նաև Ադրբեջանի պետական ու քարոզչական լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Մայրուղին մի քանի ժամ փակ մնալուց հետո բանակցությունների արդյունքում բացվել էր։

Էմմա Չոբանյան