Առաջիկա 5 տարում կլուծվի Գյումրին տնակներից ազատելու հարցը. Համբարձում Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

1988 թվականի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը գյումրեցիներն այսօր հարգեցին «Սուրբ Յոթ վերք» եկեղեցում պատարագին մասնակցելով, այնուհետ՝ Ֆրիդ Սողոյանի հեղինակած երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհելով։ Ինչպես ամեն տարի, հուշակոթողը մարդաշատ էր․ այսօր Գյումրիում էր նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։

Լրագրողների հետ զրույցում, խոսելով երկրաշարժից 34 տարի անց դեռ ամբողջապես չլուծված անօթևանության խնդրից, փոխվարչապետն ասաց․ «Ցավում եմ, որ 34 տարի անց Գյումրիում դեռ կան երկրաշարժից հետքեր, և իհարկե, մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ օր առաջ հետքերը Գյումրիում և առհասարակ Սպիտակում ու աղետի գոտում հնարավորինս շուտ վերացվեն։

Խնդիրն անօթևանների պիտի բաժանել մի քանի տարբեր ուղղղությունների․ նախևառաջ՝ երկրաշարժի հետևանքով անթօևան մնացած շահառուների հարցը մեծ մասը կարող եք համարել լուծված, բացի մի խումբ քաղաքացիներից՝ Ջրաձոր համայնքի բնակիչներից՝ թվով 28, որոնք իրենց դիմումի համաձայն խնդրեցին, որ իրենց բնակարանի ապահովման խնդիրը լուծվի Կապս ջրամբարի կառուցման և համայնքի տեղահանման ծրագրի շրջանակներում, որը մենք կսկսենք 2023 թվականին։
Ավարտին կարող ենք փաստել, որ ամբողջությամբ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների հարցը լուծված կլինի։

Իհարկե, կան դատական գործընթացներ և ավարտին, եթե պարզ դառնա կառավարությանը, որ կան դեռ շահառուներ, իհարկե, մենք պատասխանատվություն ենք կրում, իրենց խնդիրը նույնպես կլուծվի։ Բացի սրանից, հոկտեմբերին քաղաքաշինական կոմիտեն շրջանառեց մի փաստաթուղթ, որտեղ հստակ ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք հինգ տարիների ընթացքում Գյումրիում պետք է լուծենք նաև ոչ հիմնական շինությունների, տնակների հարցը։ Ցավոք սրտի, քաղաքում դեռ կան շատ տնակներ և տնակներում բնակվող ոչ բոլոր քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ։ Եվ այսպես, մենք գալիք տարվանից կսկսենք ծրագիրը և առաջիկա տարիների ընթացքում կլուծենք տնակների ու ոչ հիմնական շինությունների հարցը, իհարկե՝ առաջնահերթություն կտանք հիմնականում այն տնակներին, որոնք տեղադրված են պետական և համայնքային նշանակության հողամասերի վրա»։

Վթարային շենքերի հետ կապված փոխվարչապետ Մաթևոսյանը տեղեկացրեց, որ դրանց խնդիրը ներառված է կառավարության 2021-26 թվականների ծրագրում։ Հիմնական աշխատանքները կսկսվեն 2024 թվականին, իսկ 2026 թվականին ողջ հանրապետության մասշտաբով վթարային շենքերի 70 տոկոսի հարցը, ըստ Մաթևոսյանի, պետք է լուծված լինի։

Հարցին՝ կա՞ն նոր, թարմ ծրագրեր Գյումրիի համար, թե՞ զբոսաշրջությունն է մնալու որպես զարգացման գերակա ուղղություն, Համբարձում Մաթևոսյանն ասաց․ «Իհարկե, կան, մեր հիմնական խնդիը համարում ենք ենթակառացվածքները։ Ինչպես տեղյակ եք, մենք Գյումրիում ունենք մի շարք ծրագրեր, ես կարող եմ թվել տասնյակ փողոցներ, որոնք վերակառուցվել են վերջին տարիների ընթացքում, մանկապարտեզներ, դպրոցներ։ Շարունակվելու է նաև գալիք տարում՝ 2023 թվականին։ 2023 թվականին մենք 28 փողոց վերանորոգելու ենք, ինչպես տեղյակ եք Անի թաղամասում, այս պահին էլ ընթանում են շինարարական աշխատանքներ, փորձում ենք տալ հիմնարար լուծումներ, այսինքն՝ ստորգետնյա ենթակառուցվածքներ, ասֆալտապատ ճանապարհ, մայթեզրեր և գալիք տարվա ավարտին, կարծում եմ, Անի թաղամասն ամբողջությամբ կլինի ասֆալտապատված փողոցներով»։

Արմիկ Մովսիսյան

Մանրամասները՝ տեսանյութում։