Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը՝ սխալ. ԱԺ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
Բոլորը

Հայաստանը բացասական է վերաբերվում Լաչինի միջանցքում հենակետեր տեղադրելուն։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Եկեք չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ և հանդիսանում է պատասխանատվության գոտի։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում նաև ռուսական կողմի հետ, որովհետև, կրկնում եմ, դա ռուսական զորքերի պատասխանատվության գոտի է», – նշեց Սիմոնյանը:

Հարցին՝ ստացվում է, որ Արցախն ամբողջովին թողնված է ռուս խաղաղապահների՞ն՝ ԱԺ նախագահն արձագանքեց. «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեր բոլոր հարցերի պատասխանը կա, կարող եք ծանոթանալ։ Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Արցախը թողնելուն, կարծում եմ՝ այն բոլոր քայլերը, որ մինչ օրս արվել են, ես չպետք է նորից հնչեցնեմ, որ ևս մեկ անգամ ցույց տամ, որ Հայաստանը որևիցե պարագայում Արցախը չի թողել ու չի էլ թողնելու»:

Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Հայաստանը Պրահայում արդեն համաձայնել է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, նշեց․ «Ո՛չ, Լավրովը ճիշտ չի դուրս գալիս, որովհետև նույն հայտարարության մեջ ինքը պատմում էր մի տարբերակ, որը ես ժամանակին ներկայացրել եմ որպես ռուսական տարբերակ, խոսակցական լեզվով ասած՝ «Լավրովի տարբերակ»։ Ինքը ևս մեկ անգամ փաստեց, որ ռուսական տարբերակը կար։ Եվ ի հեճուկս հենց իր իսկ հայտարարության, իմ՝ ռուս լրագրողների հետ հայտնի տեսանյութից հետո, ինքը փաստեց, որ Ալեն Սիմոնյանը ճիշտ էր, Լավրովը ճիշտ չէր:

Ինչ վերաբերում է Պրահայում ընդունված հայտարարությանը, Պրահայի այդ հայտարարության մեջ նման բան չկա, և Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս: Այնտեղ կա նախատեսված ֆորմատ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է հասկական, որ իրար հետ պետք է ունենան խոսակցություն: Ասեմ ավելին, եղել է ինչ-որ տարբերակ, որտեղ իրոք, Արցախը դուրս էր մնում, և Հայաստանի Հանրապետությունը մերժել է այդ խոսակցությունը, չի մտել դրա մեջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։