Գերմանիայում զինված հեղաշրջման փորձ է կանխվել․ կա մի քանի տասնյակ ձերբակալված

Լուրեր

09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
Բոլորը

Գերմանիայում լայնածավալ գործողություն է իրականացվել, այսպես կոչված, «ռեյխսբուրգերների» դեմ՝ աջ արմատական շարժման անդամների, ովքեր պատրաստ են բռնության և չեն ճանաչում ԳԴՀ-ի գոյությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գերմանիայի Դաշնային դատախազությունն այսօր առավոտյան հայտնել է, որ առնվազն 25 մարդ է ձերբակալվել աջ ծայրահեղական միջավայրին պատկանելու կասկածանքով։ Գերատեսչության տվյալներով՝ «ռեյխսբուրգերները» ծրագրել էին տապալել երկրում սահմանադրական իշխանությունը։

«Այսօր առավոտից լայնածավալ հակաահաբեկչական գործողություն է իրականացվում, Դաշնային դատախազությունը հետաքննչական գործողություններ է իրականացնում «ռեյխսբուրգերների» միջավայրից ահաբեկչական ցանցի դեմ։ Կասկածներ կան, որ զինված հարձակում է ծրագրվել սահմանադրական իշխանությունների դեմ»,- Twitter-ում գրել է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը։

Դաշնային դատախազության տվյալներով՝ «ռեյխսբուրգերների» ձերբակալություններն իրականացվել են Արդարադատության դաշնային դատարանի հետաքննող դատավորների կողմից տրված հրամանագրերի հիման վրա։ Բոլոր ձերբակալվածները Գերմանիայի քաղաքացիներ են։ Լրատվամիջոցների տվյալներով՝ խուզարկություններ են իրականացվել մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բեռլինում։

«Ռեյխսբուրգերները» չեն ճանաչում ԳԴՀ-ն և իրենց համարում են «գերմանական ռեյխի» քաղաքացիներ։ Նրանք պատրաստում են գոյություն չունեցող կայսրության այլընտրանքային անձնագրեր և վարորդական վկայականներ: Շարժումը սկիզբ է առել 1980-ական թվականներին։ 2017 թվականին Գերմանիայում այս շարժման ավելի քան 16․000 համախոհ կար։

Տաթև Ֆռանգյան