ՌԴ իշխանությունները երեք տարբերակ են դիտարկում՝ նավթի գնի շեմ սահմանելուն ի պատասխան

Լուրեր

17.05.2026 | 21:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 21:23
Ժաննա Անդրեասյանն այցելել է մի շարք կրթական հաստատություններ, որոնք կառուցվել, վերակառուցվել և նորոգվել են «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում
17.05.2026 | 20:55
Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր
17.05.2026 | 20:32
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները Լատվիայում օդ են բարձրացվել անօդաչու թռչող սարքի պատճառով
17.05.2026 | 19:49
Մենք մի հատ «ջարդված մատ» ունենք, անունը՝ Նիկոլ Փաշինյան, որը պետք է պոկենք և վռնդենք․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 19:17
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն են օգնության հասել
17.05.2026 | 18:48
Լսի՛, այ կալուգացի, ես քեզ ասել եմ` պետությունը կոկորդումդ ա մնալու, խռխռալու ես. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 18:38
Կարեն Սարգսյանը՝ մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն
17.05.2026 | 18:16
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Աբովյանում․ՈՒՂԻՂ
17.05.2026 | 17:37
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քայլերթը էրեբունիում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 17:29
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին
17.05.2026 | 17:13
Մետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
17.05.2026 | 16:42
Վրաստանում երկրի ղեկավարը բիզնեսմեն է, վարկերն 8% են, ՀՀ-ում երկրի ղեկավարը լրագրող է, 20% են. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

ՌԴ նախագահի աշխատակազմն ու կառավարությունը քննարկում են ԵՄ-ի, Մեծ յոթնյակի և Ավստրալիայի կողմից  ռուսական նավթի գնի շեմի սահմանմանն ի պատասխան երեք տարբերակ։ Այս մասին գրում է «Վեդոմոստին», որին վկայակոչում է Meduza-ն։

Առաջին տարբերակը նավթի վաճառքի ամբողջական արգելքն է այն երկրներին, որոնք աջակցել են նախաձեռնությանը, այդ թվում՝ այն երկրները, որոնք Ռուսաստանից նավթ են գնում միջնորդ պետությունների միջոցով։ Երկրորդ տարբերակը՝ արտահանման արգելքն է պայմանագրերով, որոնք ներառում են գնային սահմանափակման պայման՝ անկախ նրանից, թե որ երկիրն է ստացողը:

Երրորդ տարբերակը, ըստ աղբյուրի, ենթադրում է, որ Ռուսաստանի իշխանություններն ինդիկատիվ գին կներկայացնեն, այսինքն՝ ռուսական Urals նավթի առավելագույն զեղչ կսահմանեն Brent ապրանքանիշի համար, որի ավելացմամբ վաճառքը կարգելվի։ Աղբյուրներն այս տարբերակն անվանել են ամենահավանականը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին ուժի մեջ է մտել ռուսական նավթի նկատմամբ գնային շեմի սահմանումը, որն ընդունել են ԵՄ-ն, Մեծ յոթնյակի երկրներն ու Ավստրալիան։ Նավթի գին է սահմանվել մեկ բարելի համար 60 դոլարը։

Էմմա Չոբանյան