Չենք օգնում Ուկրաինային հեռահար սպառազինություն ստեղծել, բայց չենք էլ խանգարում․ ԱՄՆ պաշտոնյաներ

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել են, որ ԱՄՆ իշխանությունները չեն օգնում Ուկրաինային հեռահար զենք ստեղծել Ռուսաստանի տարածքին հարվածելու համար, սակայն չեն միջամտում այդ ուղղությամբ նրա ջանքերին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկացի պաշտոնյաների մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Ռուսաստանի տարածքում գտնվող  ռազմական օդանավակայանները հարձակման են ենթարկվել: Երեքշաբթի Կուրսկի օդանավակայանի մոտ նավթի պահեստում հրդեհ էր բռնկվել, իսկ երկուշաբթի պայթյուններ էին որոտացել երկու այլ ռազմական օդանավակայաններում՝ Ռյազանի  և Էնգելսի։ Այս ավիաբազաներում տեղակայված են ինքնաթիռներ, որոնք կարող են միջուկային զենք կրել:

Ռուսաստանը հայտարարել է, որ հարձակումներն իրականացվել են ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի միջոցով, սակայն Կիևը պաշտոնապես չի ընդունել իր մասնակցությունը հարվածներին։

«Մենք չենք խրախուսում Ուկրաինային հարվածներ՝ հասցնել Ռուսաստանի տարածքին և դրա համար միջոցներ չենք տալիս։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչի միջով են անցնում ուկրաինացիներն ամեն օր՝ իրենց երկրի դեմ շարունակվող ռուսական ագրեսիայի համատեքստում։ Աշխարհի մյուս գործընկերների հետ միասին մենք վճռական ենք ապահովելու, որ նրանք իրենց ձեռքում ունենան այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ են ինքնապաշտպանության, իրենց տարածքը, իրենց ազատությունը պաշտպանելու համար»,- ասել է Բլինքենը:

Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն էլ, արձագանքելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի Ուկրաինան չկարողանա մշակել սեփական միջոցները մեծ հեռավորության վրա հարվածներ հասցնելու ուղղությամբ՝ պատասխանել է․ «Ո՛չ։ Մենք, իհարկե, դա չենք անում»։

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել էին, որ անօդաչու թռչող սարքեր են մշակում, որոնք կարող են հարվածներ հասցնել մոտ 1000 կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ ռուս ռազմական բլոգերների՝ Էնգելսի և Ռյազանի մերձակայքի բազաները կարող էին խոցվել «Տու-141 Ստրիժ» անօդաչու թռչող սարքերի կողմից (մշակված և շահագործման հանձնված դեռ խորհրդային տարիներին):

Տաթև Ֆռանգյան