Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
Քաղաքականություն
07.12.2022 | 10:00ՀՀ ազգային ժողովը շարունակում է դեկտեմբերի 6-ին մեկնարկած հերթական նիստերի աշխատանքները:
Նիստի սկզբում նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը, այդ թվում՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:
Դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում է նաև 2023 թվականին պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շարունակությունը. քննարկմանը կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Բյուջեի նախագծի քննարկումից հետո խորհրդարանը կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: