Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ

Լուրեր

30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերին և խոնարհվում նրանց հիշատակի առաջ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ամենաողբերգական օրերից մեկն է։

34 տարի առաջ բնության աղետին զոհ գնացին շուրջ երեք տասնյակ հազար մեր քաղաքացիներ, հարյուր հազարավորները դարձան անօթևան: Երկրի տնտեսությանը, բնակչության ներուժին և հոգեբանությանը հասցվեց հսկայական հարված, որի հետևանքները զգալի են նաև այսօր։

Միևնույն ժամանակ բնական աղետները փորձություններ են պետությունների ու ժողովուրդների համար, որոնք ի ցույց են դնում պետականության ու հասարակության դիմադրողականության ներքին պաշարը։

Մեր ժողովուրդը կարողացավ ծանր ճիգով, ընթացող պատերազմի ու պետականության կերտման բախտորոշ այդ ժամանակահատվածում միաբանվել, ամրանալ ոգով ու կամքով և կրկին կառուցել ու ստեղծել։

Այս նվիրական գործից անմասն չմնացին ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցները, հայ ժողովրդի մեծ բարեկամ պետություններն ու անհատները, որոնք իրենց անգնահատելի ու անուրանալի աջակցությունը ցուցաբերեցին երկրաշարժի հետևանքները վերացնելու, աղետից տուժած մեր բնակավայրերը, կրթական ու արդյունաբերական կառույցները վերականգնելու գործին:

Այսօր, մեր պետության և հասարակության բոլոր ջանքերն ամեն օր պետք է միտված լինեն երկրաշարժի նյութական ու բարոյական հետևանքների վերացմանն ու չեզոքացմանը, որովհետև անմեղ զոհերի հիշատակն հարգելու լավագույն միջոցը վերականգնված, զարգացող ու ծաղկող մեր քաղաքներն ու գյուղերն են, Գյումրիի, Սպիտակի, Վանաձորի ու տասնյակ համայնքների կրթական ու արդյունաբերական կառույցները, կանաչող այգիներն ու լուսավոր փողոցները»: