Համոզենք՝ գույքի հայտարարագրումն էլ ընդունվի․ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
Բոլորը

«Հասարակության մեջ սոցիալական արդարությունը կարևոր է, ոչինչ այնքան չի կեղեքում մարդուն, որքան անարդարությունը։ ԱԺ քառօրյա նիստում Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Հիմա, եթե վերցնենք Չերչիլին, ով որպես քաղաքացի, բիզնեսմեն՝ մտածում էր ձևեր, մեթոդներ, օրենքի բացերը նայելով, որպեսզի չհայտարարագրի կամ քիչ հայտարարագրի իր դասախոսություններից ստացած գումարը։ Բայց որպես պետական գործիչ՝ գտնում էր, որ դա ճիշտ չէ, և աշխատում էր այդ բացերը լրացնել։
Հիմա, եթե որևէ բիզնեսմեն իր շնորհքով մեծահարուստ է, Աստված տա, ավելի հարստանա, բայց դա միայն իրենով չէ։ Եթե ինքը գարեջուր է արտադրում և դրա արդյունքում հարստանում է, ապա եթե ես այդ գարեջուրը չխմեմ, ինքը չի հարստանա։ Հետևաբար, ինքը պետք է շահագրգռված լինի, որպեսզի գարեջուր խմողների թիվը շատանա․ ոչ թե շատ գարեջուր խմեն, այլ նրանց թիվը շատանա, որպեսզի երկրից արտագաղթ չլինի»,- նշեց Հովիկ Աղազարյանը՝ հավելելով՝ բիզնեսմեններից շատերն աշխատում են խուսափել հարկերից կամ քիչ վճարել․ ամբողջ աշխարհում դա նորություն չէ։

Անդրադառնալով քննարկվող նախագծին, Աղազարյանը նշեց, որ եթե երիտասարդներն այսօր եկամուտները չհայտարարագրեն, ապա հետագայում, երբ դառնան պաշտոնյա, հարց կառաջանա, թե իրենց գույքը որտեղի՞ց։

«Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում փորձենք համոզել կառավարության մեր գործընկերներին, որ գույքի հայտարարագրման տարբերակն ընդունվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։