ԱԺ-ն քննարկում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը․ ՔՊ-ն առաջադրել է ՔԿ նախկին ղեկավարի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 27-ի դրությամբ
27.07.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
Բոլորը

Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:

«Ինձ համար այն չափազանց մեծ պատասխանատվութուն է, իսկ խորհրդարանական կառավարման ձևի պայմաններում որպես գիտնական անդամի թեկնածու առաջադրվելը` կրկնակի պարտավորեցնող», – իր ելույթում նշեց Գրիգորյանը:

ԲԴԽ անդամի թեկնածուն ընդգծեց, որ պետք է բացառվեն օրենքի ոչ միատեսակ կիրառումը, դատական ակտերի անկանխատեսելիութունը, չպատճառաբանված դատական ակտերը, կամայականությունները, խտրականությունները, բացահայտ ապօրինությունները:

«Միևնույն ժամանակ, դա ամենևին չի նշանակում, որ դատավորը պետք է կաշկանդված լինի կամ կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել օրենքի ազատ մեկնաբանությունների, փաստերին ու ապացույցներին անձնական գնահատական տալու, այսինքն` գործի փաստական հանգամանքները ներքին համոզմամբ գնահատելու համար», – ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

ԲԴԽ անդամի թեկնածուն նշեց նաև, որ կենսական անհրաժեշտութուն է առաջանում ապահովել ԲԴԽ անդամի լիազորությունները, որպեսզի վերջինս, իր արդար քվեարկության միջոցով անաչառ ու վճռականորեն իրականացնելով իր լիազորությունները, բարձրացնի քաղաքացիների վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

«Ուզում եմ հավաստիացնել, որ ձեր վստահության քվեն ստանալու և ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում պարտավորվում եմ պարտականություններս իրականացնել բացառապես օրինականության և իրավունքի գերակայության սկզբունքների հիման վրա»,- նշեց Գրիգորյանը:

Հավելենք, որ Հայկ Գրիգորյանը 2018-21 թթ. հանդիսացել է ՀՀ ՔԿ նախագահ:

Մանրամասները՝ տեսանյութում։