Ալիևը Պուտինի օգնականի հետ «տրանսպորտային միջանցքների» հարցեր է քննարկել

Լուրեր

30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում այսօր ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իգոր Լևիտինին, հայտնում են ադրբեջանական լրատվականները։

Նշենք, որ Լևիտինը 2004-2012 թվականներին զբաղեցրել է ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնը։

Հաղորդվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ներառյալ՝ տնտեսական հարաբերություններից, ինչպես նաև նշվել է տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտում համատեղ աշխատանքի կարևորությունը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր, որոնք վերաբերվում են տրանսպորտին, տարանցմանը, լոգիստիկային, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ընդլայնման հնարավորությանը, ինչպես նաև «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հարցեր»,- ասվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ուկրաինական պատերազմի ֆոնին ՌԴ-ի համար կենսական կարևորություն է ստացել Ադրբեջանի, ՌԴ-ի և Իրանի միջև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացումը։ Սեպտեմբերին կողմերը նաև Ադրբեջանում հանդիպում են անցկացրել այս թեմայով։ Առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրվել է նաև Բաքվի հռչակագիրը։ Դրա համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ենթակառուցվածքների և տրանսպորտային հնարավորությունների գնահատման ու վերլուծության ոլորտում՝ միջանցքի լիարժեք օգտագործման համար։

Բացի այդ, կողմերը հայտարարել են մեկ ամսվա ընթացքում «Ռեշտ-Աստարա» երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը պատրաստելու մտադրության մասին և սկսել բանակցությունները մինչև 2022 թվականի ավարտը։ Այս մասով, ի դեպ, տեղեկություններ դեռ չկան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մոսկվան մինչև 2030 թվականը կարող է 1,5 միլիարդ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման համար, որը Ռուսաստանը կապում է Հնդկաստանի հետ Իրանի միջոցով: Նշվում էր, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մասնակցելու է  Ադրբեջանի Աստարա քաղաքից մինչև Իրանի Ռեշտ քաղաք երկաթգծի կառուցմանը և Իրանում Գերմսար-Ինչե-Բուրուն գծի (495 կմ) էլեկտրաֆիկացմանը: Սակայն Իրանի և Ադրբեջանի միջև գերլաված հարաբերությունների պայմաններում դեռ պարզ չէ, թե այս նախագիծն ինչ ընթացք կունենա։

Էմմա Չոբանյան