Վանդալիզմ՝ պետական փողերո՞վ․ մասնագետներն ահազանգում են, պատասխանատուները՝ արձագանքում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:50
Ինչի՞ են հատուկջոկատայինները Մարտի 1-ի առավոտյան 6-ին քնած մարդկանց դուբինկեքով զխկել․ Ռուբեն Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:42
ՌԴ-ն արգելափակել է ՀՀ-ից ավելի քան 70,000 շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքը
04.08.2026 | 14:35
Քաղաքացիներն են օգտվում պարգևավճարներից. Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 14:32
Տոկաևը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
04.08.2026 | 14:25
Կենտրոնական բանկն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%
04.08.2026 | 14:18
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.08.2026 | 14:15
Ջանի Ինֆանտինոն ցանկացել է 30 միլիոն դոլարի հասցնել իր աշխատավարձը
04.08.2026 | 14:10
Հնարավորություն կա, որ Հայաստանի վերաբերյալ օրինագիծը Եվրախորհրդարանում քվեարկվի սեպտեմբերին․ Բոգդան Զդրոյեվսկի
Բոլորը

«Շենքերի նկատմամբ վերաբերմունքը եղել է մաքսիմալ նուրբ ու նվազագույն միջամտությամբ»․ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի այս գնահատականը վերաբերում է Հանրապետության հրապարակի շենքերի վրա բացված հազարավոր անցքերին․ ավելին՝ ասում է, որ դեռ տարիներ ի վեր այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր ու մետաղյա ձողեր են եղել, որոնք անհամեմատելի են շինարարների վերջին միջամտության հետ։ Բայց փաստ է, որ վերջին օրերին տոնական լույսերն ամրացնելու նպատակով շինարարները ծակել ու շարունակում են ծակել պատմամշակութային արժեք ունեցող՝ հանրապետական նշանակության հուշարձան-շենքերի պատերը՝ արձանագրում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

Երևանի քաղաքապետարանը, սակայն, չի ընդունում, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով քաղաքը վնասներ է կրել: Ասում են՝ կապալառուի հետ քննարկել են, որ զարդանախշերի վրա չի կարելի որևէ բան ամրացնել։ Թեև ընդդծում են՝ զարդաքանդակների վնասումը վերջին աշխատանքների հետ կապ չունի, միևնույն ժամանակ խոստանում են՝ վերացնելու են բոլոր հետևանքները․ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ երեկ ասել էր՝ լինի ճաք, թե անցք՝ քաղաքապետարանը կվերականգնի։

«Այն թեմաները, նկարները, որոնք տարածվում են համացանցում, այն պատկերները, որոնք կապվել են քաղաքապետարանի աշխատանքների հետ՝ մետաղյա ձողերը զարդանախշի մեջ, մեզ հետ կապ չունեն»,- ասում է Տիգրան Ավինյանը։ Արդյոք հնարավոր չէ՞ր՝ լուսավորություն անցկացնելու համար այլ լուծում գտնել․ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ պիտի ամուր ամրացնեին, որ պոկվելու վտանգ չլիներ։ Իսկ ինչպե՞ս են հետևանքները վերացնելու՝ հարցնում են ճարտարապետները․ քարից հեղույսները հանելը հեշտ չէ․ դրա համար հատուկ մեթոդաբանություն է պետք․ դա կարող են իրագործել միայն ռեստավրատորները։ Անփութության հետևանք էլ չէ, Երևանի քաղաքապետարանն ու ԿԳՄՍՆ-ն տեղյակ են եղել, որ շենքերի վրա պիտի անցքեր բացվեն, հանցագործություն է՝ պնդում են մասնագետներն ու պահանջում պատասխանատվության ենթարկել թույլատրողներին ու դադարեցնել աշխատանքները․

«Դուք պատկերացնո՞ւմ եք սովորական քաղաքացին մեխը վերցներ ու կառավարական շենքի վրա մեխ խփեր, 8000 անցք, պատկերացնո՞ւմ եք։ Ո՞րտեղ էր ոստիկանությունը, ինչո՞ւ թույլ տվեցին»,- հարցնում է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

Ամանորյա լուսավորության նախագիծն իրականացնելու համար Երևանի քաղաքապետարանը մեկ անձից գնման ընթացակարգով՝ այսինքն առանց մրցույթի, 191 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Սիմեմարտ» ՍՊԸ-ի հետ, որից շուրջ 52 միլիոնը հատկացվելու է տոնական լուսավորության սարքավորումների ապամոնտաժման և պահեստավորման աշխատաքների համար։ Այս ընկերությունը, սակայն առաջին անգամ է պետական գնման մասնակցում և միանգամից «մեկ անձից գնման» ընթացակարգով։ Քաղաքապետարանը հղում է անում օրենքին և պարզվում է՝ «մեկ անձից գնման» ընթացակարգն էլ է, այսպես ասած, բաց ու թափանցիկ։ «Մրցույթը երկնքից թափված մանանա չէ»,- ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Սինեմարտ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Շահինյանը, որը նախկինում եղել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության պրոդյուսեր, Factor TV-ին հորդորել էր հարցերը գրավոր ուղարկել։ Պատասխանում, ըստ էության, այսօրվա ասուլիսի ընթացքում հնչած պարզաբանումներից չտարբերվող ձևակերպումներ են․

««Սինեմարտ» ընկերությունը և տոնական լուսավորության մոնտաժի մասնագետները, իրականացրել են միայն պայմանագրով ստանձնած պարտավորություններ՝ պատճառելով ոչ թե վնաս, այլ ցուցաբերելով նվազագույն անհրաժեշտ միջամտություն, ինչը նախատեսված է եղել ի սկզբանե։ Հաշվարկված և պայմանագրով նախատեսված է նաև այդ նվազագույն անհրաժեշտ միջամտության հետևանքների վերացումը։ Սրանով պայմանավորված՝ զարդանախշերի վրա աշխատանքը բացառվել է ի սկզբանե»։

Այսպիսով՝ Երևանում և վարչական շրջաններում ամանորի պատրաստութունների համար, ըստ Էլեկտրոնային գնումների պաշտոնական հարթակի, հարկատուների գրպանից կծախսի շուրջ երկու միլիոն դոլար ու թեև Երևանի քաղաքապետարանն այսօր այս թեմայով մամուլի ասուլիս էր հրավիրել՝ սակայն այդպես էլ ամանորյա ծախսերի ամբողջական թիվ չնշվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան