Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը երկիրը կկառավարի դե ֆակտո խորհրդարանական համակարգով, եթե 2023-ին տապալի Էրդողանին

Լուրեր

27.02.2026 | 19:45
«Իրենց զոն նայող են հռչակել». կալանավորն ահազանգում է կյանքին սպառնացող վտանգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 19:29
Սերժ Սարգսյանը մանիպուլացնում է․ ՀԱԷԿ-ի փակումը կա՛ իր ստորագրած CEPA-ում
27.02.2026 | 19:14
Զելենսկին Ֆիցոյին հրավիրել է Ուկրաինա՝ «Դրուժբայի» նավթամուղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին
27.02.2026 | 19:00
Ընդդիմությունը հաղթելու մեծ շանս ունի, եթե ընտրարշավն ազնիվ լինի․ կա վտանգ՝ վաղը բոլորին ձերբակալեն, արգելեն մասնակցել․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.02.2026 | 18:48
Ռուսական կողմի հետ քննարկվել են «Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման» և «Երասխ–Նախիջևանի սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերը
27.02.2026 | 18:27
Մայր Աթոռը` Սահակ Բ-ի առաջարկով` Գևորգ եպիսկոպոսին կարգալույծ անելու տեղեկության մասին
27.02.2026 | 18:18
Օջալանը նոր ուղերձ է հղել՝ նշելով, որ խաղաղության գործընթացում անհրաժեշտ են օրենքներ
27.02.2026 | 18:09
Ադելիա Պետրոսյանը չի մասնակցի Ռուսաստանի Գրան պրիին
27.02.2026 | 18:02
Արթուր Վանեցյանը չի մասնակցի ընտրություններին // ՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեղային հրադադարի․ ԼՈՒՐԵՐ
27.02.2026 | 17:52
Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 616 տուփ ծխախոտ
27.02.2026 | 17:40
Ադրբեջանում երկրաշարժեր են գրանցվել
27.02.2026 | 17:32
Հիլարի Քլինթոնը Կոնգրեսին ցուցմունք է տվել և կոչ արել Թրամփին երդմամբ վկայություն տալ Էփշտեյնի հետ կապերի վերաբերյալ
27.02.2026 | 17:20
Կոնֆերենցիաների լիգա. 1/8 եզրափակիչի զույգերը հայտնի են
27.02.2026 | 17:00
Համլետ Մանուկյանը հավակնում է ճանաչվել տարվա լավագույն մարմնամարզիկ
27.02.2026 | 16:48
Ուկրաինան և ՌԴ-ն  համաձայնության են եկել Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման համար տեղական հրադադարի շուրջ
Բոլորը

Թուրքիայի 6 ընդդիմադիր կուսակցություններից մեկի առաջնորդը հայտարարել է, որ իրենք կվարվեն այնպես, կարծես Թուրքիան վերադառնում է խորհրդարանական կառավարման համակարգին, եթե 2023 թվականի ընտրություններում հաջողվի տապալել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, գրում են թուրքական լրատվամիջոցները։

2017 թվականի ապրիլին տեղի ունեցած հանրաքվեի միջոցով Թուրքիան խորհրդարանական կառավարման համակարգից անցավ գործադիր նախագահական համակարգի, որը նախագահ Էրդողանին և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը տվեց լայն լիազորություններ և քննադատվեց սահմանադրական հակակշիռները վերացնելու համար, ինչը հանգեցրեց թուրքական ժողովրդավարության հետագա թուլացումը։ Քննադատներն այն անվանում են մեկ մարդու կառավարում։

Վեցնյակը իրենից ներկայացնում է 6 ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը է, որը բաղկացած է Ժողովրդահանրապետական կուսակցությունից (CHP), İYİ (Լավ) կուսակցությունից, Երջանկություն (Saadet) կուսակցությունից, Դեմոկրատական կուսակցությունից (DP), DEVA (Ժողովրդավարություն և առաջադիմություն) կուսակցությունից և Ապագա (Gelecek) կուսակցությունից։Այս շաբաթվա սկզբին դաշինքը հայտարարել է նաև սահմանադրական փոփոխությունների իր առաջարկի մասին՝ վերադառնալու խորհրդարանական համակարգին:

Saadet կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլլաօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին Վեցի ճանապարհային քարտեզի և նրանց հաջորդ հանդիպման օրակարգի վերաբերյալ։

Հարցին, թե ինչպես կաշխատի դաշինքի միասնական կառավարման կառույցը, եթե հաջորդ տարվա հունիսին կայանալիք ընտրություններում նրանք կարողանան փոխարինել Էրդողանին և նրա կառավարությանը, Քարամոլլաօղլուն նշել է, որ կշարունակեն այնպես, կարծես Թուրքիան արդեն անցել է խորհրդարանական համակարգին։

«Առանց սահմանադրությունը փոխելու հնարավոր չէ համակարգը փոխել։Հետևաբար, որոշ ժամանակովնախագահը որոշումներ կկայացնի՝ խորհրդակցելով բոլոր վեց քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ»,-ասել է ընդդիմադիր գործիչը։ Նա հավելել է, որ իրենք կպահանջեն, որ նախագահը ընտրի նախարարներին՝ ըստ այն տեղեկությունների, որոնք ստանում է վեց կուսակցությունների առաջնորդներից, և որ այդ նախարարները նույնպես որոշումներ են կայացնելու խորհրդակցական մեխանիզմի միջոցով։

Հարցին, թե ընդդիմադիր վեց առաջնորդները ծառայելու են, որպես փոխնախագահներ, թե կաբինետի անդամներ, գործիչն ասել է, որ դա կպարզվի նրանց հաջորդ հանդիպման ժամանակ, բայց որ նրանք չեն ցանկանա լինել փոխնախագահներ, քանի որ դա կնշանակի կորցնել իրենց պատգամավորական կարգավիճակը։

«Եթե ապահովենք 400 օրենսդիրների աջակցությունը, կկարողանանք անմիջապես փոխել սահմանադրությունը առանց հանրաքվեի։ Եթե մենք հավաքենք 360-ից 400 ձայն, ապա դա հանրաքվեի տանելու պարտավորություն կլինի։ Եթե 360-ից պակաս լինի, այսպես կկառավարենք որոշակի ժամանակահատված, գուցե հինգ տարի: Միասին մենք կկառավարենք Թուրքիան այնպես, կարծես կոալիցիոն կառավարություն լինի, առանց սահմանադրական փոփոխության»,-ասել է նա՝հավելելով, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), որը խորհրդարանում մեծությամբ երկրորդ ընդդիմադիր կուսակցությունն է, առանցքային դեր կունենա առաջիկա ընտրություններում։

 

Էմմա Չոբանյան