Աշոտյանին և ՀՀԿ-ին որ նայում ես, զգացվում է՝ հալածված են. Նիկոլ Փաշինյանը հեգնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության ծրագրի առաջնահերթությունը լինելու է մեկ տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նշված է շատ կոնկրետ ժամանակահատված՝ արտահերթ ընտրություններ մեկ տարվա ընթացքում»,- ընդգծեց վարչապետը:

Լրագրողի հարցին, թե իր կառավարության ծրագիրը հստակ չի ասում՝ ինչ ժամկետներում է մարդկանց սոցիալական վիճակը լավանալու, Փաշինյանն արձագանքեց. «Մինչև այս տրամաբանությունն այն է, որ մի քիչ էլ կվատանա և այդպես էլ կմնա, իսկ հիմա տրամաբանությունն այն է, որ անընդհատ լավանալու է: Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նախկինում ծրագրում եղած թվերը երբեք իրականություն չեն դարձել: Մենք չենք պատրաստվում երկրում թվեր դզենք-փչենք, մենք պատրաստվում ենք լրջագույն բովանդակային փոփոխություններ անել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀԿ-ականների, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանի այն տեսակետին, որ որոշ գործարարներ ՀՀԿ-ն լքում են պետական ապարատի հնարավոր ռեպրեսիվ ճնշումների պատճառով, կառավարության ղեկավարը պատասխանեց. «Ամեն ինչ տեղի է ունենում ձեր աչքի առջև, դուք կարող եք ինքներդ գնահատել, թե ինչ է լինում: Աշոտյանին և մյուս հանրապետականներին, որ նայում ենք, զգացվում են, որ նրանք հալածվա՞ծ են»: