ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի դեսպանին

Լուրեր

30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդուարդո Ռոսենբրոկին։ Գրիգորյանը շնորահակալություն է հայտնել դեսպանին այցի կապակացությամբ, կարևորել նրա կատարած աշխատանքն՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Դեսպանը Պաշտպանին է ներկայացրել Ուրուգվայի Ազգային ժողովի կողմից ընդունված «Առանց գենդերային բռնության ազգային պլանը» և հանձնել Ուրուգվայի օմբուդսմենի տարեկան զեկույցը:

Պաշտպանը նշել է, որ թեև Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի համար բացակայում է պետական մակարդակով գործողությունների պլան, սակայն գործում է վարչապետին կից ՀՀ կանանց հարցերով խորհուրդ։ Նշել է նաև, որ երկիրն ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր, որտեղ առավել համապարփակ գործողություններ են նախատեսված։

Գրիգորյանը ներկայացրել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները։ Կարևորել է այս առաքելություն մեջ կրթությունը. «Իրազեկված լինելը կարևոր է, իսկ կրթությունը՝ բանալի։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնել այս ուղղությամբ առաջ գնալ, իսկ ՄԻՊ-ի դերն այս աշխատանքների մշտադիտարկումն է, խնդիրների մատնանշումն ու լուծումների առաջարկումը»։

Պաշտպանը դեսպանին հայտնել է, որ ձևավորվել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդ, որի առաջնահերթ նպատակներից է նպաստել իրավապահ համակարգում կանանց ներգրավմանը։

Ներկայացրել է նաև, թե ինչպիսի ներգրավվածություն ունեն կանայք ՀՀ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանություններում։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն է ձեռք բերել շարունակելու համագործակցությունը։