Ուկրաինան պատրաստվում է ազատագրել Կինբուրնի թերակղզին

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Ուկրաինական բանակը պատրաստվում է ռուսական զորքերից ազատագրել ռազմավարական նշանակություն ունեցող Կինբուրնի թերակղզին։
Թերակղզուց հնարավոր է վերահսկել ինչպես Խերսոնի, այնպես էլ Նիկոլաևի մուտքերը: Սա փոքր տարածք է, բայց երկու բանակների համար էլ մեծ նշանակություն ունի, գրում է Euronews-ը։ Ուկրաինացի սակրավորներն այս պահին աշխատում են տարածքի ականազերծման ուղղությամբ։

Արևելյան ճակատում՝ Դոնեցկի մարզում, ուկրաինացի զինվորականները ռուսական մատակարարման ուղիներին հարվածելու համար օգտագործում են նոր «Բուրևոյ» բազմակի արձակման հրթիռային համակարգեր։

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ռուսական զորքերը կարողացել են կանխել Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումը Կուպյանսկի և Կրասնո-Լիմանսկի ուղղություններով, հարվածներ են հասցվել Զապորոժիեի զենքի պահեստին, խոցվել է ինը անօդաչու թռչող սարք։  Կողմերի կորուստների թվի մասին տեղեկությունները հակասական են։ Այսպես՝ ըստ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալների, սեպտեմբերի վերջի դրությամբ Ռուսաստանը կորցրել է 6 հազար զինվորական, Ուկրաինան՝ 10 անգամ ավելի։Մինչդեռ Կիևը պնդում է, որ մինչև տարեվերջ Ռուսաստանի կորուստները կհասնեն 100.000-ի, ինչ վերաբերում է սեփական կորուստներին՝ Ուկրաինան հայտնել է 9.000 սպանվածի մասին: