Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Բիլ Քեսըդիին
Քաղաքականություն
30.11.2022 | 12:34Ս․թ․ նոյեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ սենատոր Բիլ Քեսըդիին (հանրապետական, Լուիզիանա)․ տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև հարավ-կովկասյան տարածաշրջանային իրավիճակին և անվտանգությանը վերաբերող խնդիրներ։