Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ

Լուրեր

02.06.2026 | 17:31
Արթուր Օսիպյանին ազատ արձակելու պահանջով ակցիա Դատախազության շենքի մոտ. ՈՒՂԻՂ
02.06.2026 | 17:30
Եկեղեցին ամուր է․ Գարեգին Բ-ն՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում իրեն պաշտոնից հեռացնելու դրույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 17:24
Արթուր Օսիպյանի կալանավորումը քաղաքականապես մոտիվացված է․ ՀԿ-ների հայտարարությունը
02.06.2026 | 17:15
«Տաշիր» կարի ֆաբրիկայի 150 կարողների հրավիրել են Քննչական կոմիտե․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 17:04
Գարեգին Բ-ի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
02.06.2026 | 16:59
Փաշինյանի քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
02.06.2026 | 16:57
Վարդևանյանը իմ գլխին սարքեց․ Սամվել Կարապետյանը՝ իր հայտարարագիրը չներկայացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.06.2026 | 16:45
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը
02.06.2026 | 16:40
«Գործ կարելու» ակցիա՝ Դատախազության դիմաց. պահանջում են ազատ արձակել Արթուր Օսիպյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 16:28
Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ, սակայն մի շարք պայմաններ կան․ ԱՄՆ դեսպանատուն
02.06.2026 | 16:19
Աշխատավարձը 10 անգամ բարձր է․ Մոստովոյը Սպերցյանին խորհուրդ է տվել տեղափոխվել Սաուդյան Արաբիա
02.06.2026 | 16:14
Եթե էս վիդեոն տեսնում եք, ուրեմն ինձ ձերբակալել են․ Ալեքսան Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 16:11
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն շրջանակային փաստաթուղթ են ստորագրել հազվագյուտ մետաղների արդյունահանման և մատակարարման վերաբերյալ
02.06.2026 | 16:00
320 դատավոր կդառնա պաշտոնակատա՞ր․ ինչու է Փաշինյանը ցանկանում վեթինգի ենթարկել նաև իր օրոք նշանակված դատավորներին
02.06.2026 | 15:55
Գյումրիում զանգվածային անկարգություններին մասնակցած 13 անձի գործն ուղարկվել է դատարան
Բոլորը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հեռուստատեսության աշխատողի օրվա առթիվ.

Նախագահականի մամուլի ծառայությունը ներկայացրել է ուղերձը․

«Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հեռուստատեսության աշխատողի օրվա կապակցությամբ:

66 տարի առաջ այս օրն իր առաջին քայլն արեց Հանրային հեռուստաընկերությունը: Այս իրադարձությունը շրջադարձային էր և մշակութային, և՛ հանրային, և՛ քաղաքական և ընդհանրապես, հասարակության կենցաղի ու առօրյայի հետ առնչվող բոլոր ոլորտների տեսանկյունից:

Հեռուստատեսությունն ինքնին նորանոր հորիզոններ էր բացում լրագրության, հրապարակախոսության, քաղաքականության ու արվեստի գրեթե բոլոր ուղղությունների համար և ավելին՝ հենց ինքն էլ հավակնում էր դառնալ արվեստի յուրովի տարատեսակ:

Հայկական հեռուստատեսության կայացման ուղին՝ անցած շուրջ 7 տասնամյակի ընթացքում լեցուն է եղել վերելքներով, ձեռքբերումներով և իհարկե, դժվարություններով, որոնց հաղթահարումը դարձել է մի նոր նվաճում:

Հայկական հեռուստատեսությունը երբեք անմասն չի մնացել հայաստանյան հասարակությանը հուզող խնդիրներին, մեր պետության առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու պատրաստակամությունից, իհարկե, անցնելով նաև քաղաքական ու գաղափարախոսական գրաքննության ու կաղապարների բովով: Միևնույն ժամանակ հեռուստատեսությունը ձգտել է հավատարիմ մնալ արվեստն ու մշակույթը հանրահռչակելու, կրթելու և սովորեցնելու իր կոչմանը:

Այսօր գրեթե անհնար է պատկերացնել, թե ինչպիսի խիզախություն էր հայկական հեռուստաընկերության կողմից 1988 թվականի հունիսի 15-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նստաշրջանն ուղիղ հեռարձակելու որոշումը:

Ոչ պակաս դժվարին է գնահատել, թե ինչպիսի մշակութային նշանակալի իրադարձություն էր 1983 թվականին «Անուշ» ֆիլմ-օպերայի եթերում հայտնվելը, կամ Հեռուստատեսության և ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը, որի գեղարվեստական ղեկավարն էր Օհան Դուրյանը:

Մենք շատ երկար կարող ենք թվարկել հայկական հեռուստատեսության կայացման հանգրվաններն ու նվաճումները, բայց ամենակարևորը մենք պետք է գնահատենք ու արժանին մատուցենք հեռուստատեսության բոլոր ժամանակների աշխատողներին, բոլոր նրանց, ովքեր անմնացորդ նվիրումով կանգնած են եղել այդ ձեռքբերումների ու զարգացման հիմքում:

Հայկական հեռուստատեսության սիրելի աշխատակիցներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նորանոր մասնագիտական հաջողություններ, քաջառողջություն և անձնական երջանկություն»: