Բռնության հայտնաբերման և ուղղորդման մեխանիզմներ չունենք․ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
Բոլորը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» վերտառությամբ ազգային համաժողով է կազմակերպել։ Միջոցառումը տեղի է ունենում «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում գենդերային բռնության դեմ Հայաստանում» 2020-2022թթ․ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

«Երբ խոսում ենք ընտանեկան բռնության մասին, դպրոցը կարծես թե թիրախային շահառու չէ, բայց երբ որ խորանում եք հարցերի մեջ, հասկանում ենք, որ ամեն ինչ սկսվում է դպրոցից՝ իրավագիտակցությունն էլ է սկսվում դպրոցից, իրավունքի պաշտպանությունն էլ, բռնության երևույթի ընկալումն էլ»,- համաժողովի ժամանակ այս մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը։

«Դպրոցը, ընտանեկան բռնութան հետ կապված, երկու ուղղությամբ է աշխատանք տանում՝ առաջին՝ բռնության կանխարգելում․ բռնության երևույթի ճանաչում, այդ երևույթի նկատմամբ վերաբերմունքի ստեղծում, և երկրորդ՝ բռնության հայտնաբերում․ արդյո՞ք դպրրոցը կարողանում է հայտնաբերել բռնության դեպքերը և ինչ է անում այդ ուղղությամբ։

Մշակվել են հանրակրթության պետական նոր չափորոշիչներ, որոնց հիմնական ուղղվածությունը կարողունակություններն են։ Հատուկ շեշտադրումներ ունենք իրավունքի բլոկին։ Ունենք նաև առողջ ապրելակերպ դասընթացը, որը հիմնականում սոցիալ-հոգեբնական հմտությունների և կյանքի մարտահրավերները դիմակայելու վեաբերյալ է։ Այս դասընթացում շեշտադրում կա գենդերազգայուն թեմաների վերաբերյալ։

Նախատեսվում է հոգեբանի հաստիքի ներդրում բոլոր դպրոցներում, և բռնությունն է այն թիրախը, որի շուրջ կառուցվել է հոգեբանի հաստիքի ներդրման հայեցակարգը։

Դպրոցում բռնության հայտնաբերման և ուղղորդման մեխանիզմներ չունենք, նաև լիազորություններ չունենք։ Փորձում ենք օրենսդրական փոփոխություն իրականացնել երեխայի իրավունքների պաշտպանության օրենքում, որը հնարավորություն կտա լիազորություններ ունենալ, որպեսզի բռնության հայտնաբերման դեպքում ուղղորդման մեխանիզմ կիրառվի»,- նշեց Մուրադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։