Օհանյանին, Չարչյանին և Հակոբյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդություններ ԱԺ-ն չի ստացել

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի մասով որևէ միջնորդություն դեռ չի ստացել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Հարցին՝ արդյո՞ք առաջիկանում նախատեսվում է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի Խորհրդարան գնալը, Խաչատրյանը նշեց՝ այս պահին նման տեղեկություն չկա։

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է տեղեկություններ են շրջանառվում, թե ԱԺ առաջիկա նիստում Աննա Վարդապետյանն անձամբ կներկայանա և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ կներկայացնի վերոնշյալ պատգամավորների մասով։ Տեղեկություններին անդրադարձել էր նաև ԱԺ նախագահը.

«Այս պահին նման տեղեկություններ չունեմ, սակայն չեմ բացառում, որ շատ մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիր են ունեցել ու կարծել են, թե պատգամավորական մանդատը կարող է իրենց ինչ-որ ձևով պաշտպանել, հիմա կհասկանան, որ տենց չի»,- ասել էր Սիմոնյանը։

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը Factor.am-ի հարցին ի պատասխան հերքեց Վարդապետյանի՝ ԱԺ գնալու մասին տեղեկությունները, միայն նշելով, որ անհրաժեշտության դեպքում Գլխավոր դատախազությունը հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին 2018 թվականին մեղադրանք առաջադրվեց՝ առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու մեջ։ Խոսքը 1 մլրդ 46 մլն դրամ արժողությամբ գույքի վատնում կատարելու մասին է։ Օհանյանը և նրա հետ փոխկապակցված 3 անձ անցնում է նաև ապօրինի ծագման բռնագանձման գործով։

Արմեն Չարչյանը մեղադրվում է այն բանի համար, որ Մայր աթոռին պատկանող հիվանդանոցի, իր ղեկավարած «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Նրա մասով քրեական գործն այս պահին դատաքննության փուլում է։

Վահե Հակոբյանը որևէ գործով այս պահին մեղադրյալի կարգավիճակ չունի, սակայն, իր խոսքով՝ մի քանի գործով վկա է։ Նոյեմբերի 3-ին Հակոբյանին, կնոջն ու եղբորը ՊԵԿ-ը հարցաքննության էր հրավիրել։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։
Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։

Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

Ռոզա Վարդանյան