Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը երկու համերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգում

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում և Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Պետերբուրգյան հյուրախաղերը կանցկացվեն ‹‹Համաշխարհային գլուխգործոցներ›› խորագրի ներքո, որը թույլ կտա նվագախմբին ներկայանալ իր կատարողական հնարավորությունների ողջ հմայքով:

Կհնչեն Ա. Խաչատյանի, Ալ. Սպենդիարյանի, Ֆ. Լիստի, Պ. Ի. Չայկովսկու և Յ. Սիբելիուսի ստեղծագործությունները: Համերգների մենակատարներն են թավջութակահար Դալի Գուցերիևան և դաշնակահար Ադամ Գուցերիևը:

Նոյեմբերի 30-ին նվագախումբը հանդես կգա Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում՝ կատարելով Ա. Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, Պ. Ի. Չայկովսկու Վարիացիաներ Ռոկոկո թեմայով՝ գրված թավջութակի և նվագախմբի համար և Յ. Սիբելիուսի Սիմֆոնիա թիվ 2-ը: Մենակատարն է թավջութակահար Դալի Գուցերիևան, որը Պ. Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ է. այժմ որպես ասպիրանտ կրթությունը շարունակում է կոնսերվատորիայում։ Դալին միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, դասական երաժշտության սիրահարների շրջանում ճանաչում է ձեռք բերել՝ որպես Ռուսաստանի տաղանդավոր երիտասարդ թավջութակահարներից մեկը։ Նա հաջողությամբ հյուրախաղեր է ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգասրահներում, համագործակցել է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Ռուսաստանի ազգային, Դանիայի թագավորական նվագախմբերի հետ, ելույթներ է ունեցել աշխարհի առաջատար դիրիժորների՝ Վ. Սպիվակովի, Դ. Օրենի, Ա. Վեդերնիկովի, Դ. Գերինգասի և ուրիշների հետ։

Դեկտեմբերի 1-ին Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում Ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչեն Ա. Խաչատրյանի Սյուիտը «Սպարտակ» բալետից, Ֆ. Լիստի թիվ 1 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար և Պ. Ի. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 4-ը: Մենակատարը երիտասարդ դաշնակահար Ադամ Գուցերիևն է: Նա Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիային կից կենտրոնական երաժշտական ​​դպրոցի սան է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Ադամը տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր է: Նա հյուրախաղերով հանդես է գալիս Ռուսաստանի ազգային, Դանիայի թագավորական և Սիլեզիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ելույթ է ունեցել դիրիժորներ Ա. Վեդերնիկովի, Դ. Օրենի, Դ. Գերինգասի, Կ. Լ. Վիլսոնի և այլոց հետ։