Աշխատավայրում կանայք պաշտպանված չեն սեռական բռնությունից․ օրենսդրական մեխանիզմներ չկան․ Աննա Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
Բոլորը

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան «Գենդերային բռնության կանխարգելումը Հայաստանում» վերտառությամբ ազգային համաժողով է կազմակերպել։ Միջոցառումը տեղի է ունենում «Կին իրավապաշտպանները քայլեր են ձեռնարկում գենդերային բռնության դեմ Հայաստանում» 2020-2022թթ․ ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

«Գենդերային բռնության դեմ պայքարը վերջին տարիներին Հայաստանում ավելի տեսանելի է դարձել»,- այս մասին համաժողովում նշեց Կանանց ռեսուրսային կենտրոնի շահերի պաշտպանության մասնագետ Աննա Հովհաննիսյանը։

2017թ․ ընդունվեց Ընտանեկան բռնության մասին նոր օրենքը, այս տարվա հուլիսից արդեն կիրառվում են նոր Քրեական և Քրեադատավարական օրենսգրքերը, Ընտանեկան աջակցության կենտրոններ ունենք Երևանում և մարզերում, նաև ունենք պետական համաֆինանսավորում։

Միևնույն ժամանակ Հայաստանում շարունակվում են գենդերային այնպիսի բռնություններ, ինչպիսիք են, օրինակ, սեռական ոտնձգություններն աշխատավայրում։ Կանայք աշխատավայրում պաշտպանված չեն սեռական բռնությունից։

Չունենք օրենսդրական մեխանիզմներ, չունենք այս երևույթը կանխարգելելուն ուղղված քաղաքականություն»,- նշեց Աննա Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ անելիքներ դեռ շատ կան։

Նա նաև շեշտեց, որ բռնության երևույթների դեպքում իրավապահ համակարգը դրսևոում է ոչ զոհակենտրոն մոտեցում։ Առկա են նաև արդարադատության լուրջ խոչընդոտներ։

Մանրամասները՝ տեսանյութում։