Ուկրաինական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն ու ՌԴ-ն միայն մեկ անգամ են օգտագործել երկրների միջև հատուկ կապի գիծը․Reuters

Լուրեր

16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
Բոլորը

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի զինվորականները Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր միայն մեկ անգամ են օգտագործել հատուկ կապի գիծը, որը ստեղծվել է երկրների միջև հակամարտությունների կանխարգելման համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչին, գրում է Meduza-ն։

Պաշտոնյան անանունության պայմանով պատմել է, որ ԱՄՆ-ն մեկ զանգ է նախաձեռնել՝ մտահոգություն հայտնելու Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքների մոտ ռուս զինվորականների գործողությունների վերաբերյալ։ Գործակալության զրուցակիցը չի հստակեցրել բանակցությունների մանրամասները՝ նշելով միայն, որ դրանք առնչություն չունեն նոյեմբերի 15-ին Լեհաստանում հրթիռի ընկնելու միջադեպի հետ։

Լրատվականը հիշեցնում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն հրապարակավ մտահոգություն էր հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակով, որը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ։ Հիշեցնենք՝ հատուկ կապի գիծը, որը միացում է ԱՄՆ ԶՈՒ-ի եվրոպական հրամանատարությունն ու ՌԴ ՊՆ ազգային կատավարման կենտրոնը, սկսել է գործել  2022 թ-ի մարտին, Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից շատ չանցած։

Էմմա Չոբանյան