Էրդողանը հայտարարել է, թե որևէ մեկին հաշվետու չէ Սիրիայում ու Իրաքում ռազմական գործողությունների համար

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիան անզիջում պայքար է մղելու «ահաբեկչական YPG/PKK-ի կազմակերպությունների» դեմ, քանի դեռ չի չեզոքացվել այդ խմբավորումների վերջին զինյալը։Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կառավարության նիստից հետո տեսաուղերձում, գրում է Անադոլու գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան նախկինի պես լի է վճռականությամբ իր հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում, որն իրենից ենթադրում է Սիրիայում նոր ռազմական գործողության իրականացում։ Ի դեպ, այս մասին Թուրքիայի նախագահը մի քանի ամիս է ինչ խոսում է։ Նրա խոսքով՝ Անկարան մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել իր սահմանների պաշտպանության համար։

Նա նաև մատնանշել է մի շարք երկրների կողմից Սիրիայի հյուսիսում PYD, YPG կամ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» անունների ներքո հանդես եկող PKK-ին աջակցության «անթույլատրելիությունը»։ Այստեղ Էրդողանը ակնարկել է ԱՄՆ-ին։ Խոսելով Իրաքի ու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ՌՕՈՒ-ի հարավծների մասին՝ նա ասել է․ «Որևէ մեկին չպետք է անհանգստացնեն Թուրքիայի ռազմական գործողությունները՝ ուղղված անվտանգության ու խաղաղության ամրապնդմանը։ Ոչ ոք չի կարող դատարկ սպառնալիքներով ստիպել մեր երկրին քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր շահերին հակասող դիրք գրավել։ Ոչ ոքի չպետք է մտահոգի Թուրքիայի քաղաքականությունը հենված արդարության, համերաշխության և դիվանագիտական ​​նախաձեռնությունների վրա, որոնք հիմնված են բարեկամության և համագործակցության սկզբունքների վրա»։

Էմմա Չոբանյան