2 միլիոն դրամ Գյումրիի բյուջեից՝ Վլադիմիր Սպիվակովի համերգի տոմսերի համար

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում վաղը տեղի կունենա աշխարհահռչակ ռուս դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի համերգը՝ իր ղեկավարած Ռուսաստանի Դաշնության ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։

Կազմակերպիչներից «Արվեստ 23» ՀԿ տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը դիմել էր Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանին՝ խնդրելով որոշակի քանակությամբ տոմսեր ձեռք բերել ու օգնել համերգի կազմակերպմանը։
Այսօր Գյումրու ավագանին հրավիրած արտահերթ նիստի ժամանակ որոշեց համայնքային բյուջեից 2 միլիոն դրամ հատկացնել՝ 200 տոմս գնելու համար։
Գյումրու համայնքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը զեկուցեց, որ համայնքային բյուջեից գնված տոմսերը տրամադրվելու են արվեստի, երաժշտական դպրոցների բարձր առաջադիմությամբ սովորողներին և նրանց ուսուցիչներին։

Գյումրու ավագանու անդամ Արման Բաղդասարյանն էլ հորդորեց հետևողական լինել, որպեսզի տոմսերը հասնեն ճիշտ հասցեատերերերին։
Նա ընդգծեց, որ «Երևանի օրերը Գյումրիում» տոնական միջոցառման ժամանակ տոմսերի մի մասը բաժանվել էր իր համար «անհայտ մարդկանց», ընդ որում՝ նստատեղերի քանակից ավելի տոմսեր էին բաժանվել, որն էլ դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել։

Չնայած Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հավաստիացրեց, որ տոմսերը կհասնեն հասցեատերերին, այդուհանդերձ ավագանու անդամը հայտարարեց, որ գրավոր կդիմի քաղաքապետարան՝ պահանջելով տեղեկատվություն այն մասին, թե մշակութային որ ՀՈԱԿ-ին քանի տոմս են հատկացրել։

Արմիկ Մովսիսյան