Վաղը սպասվում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով եռակողմ հանդիպում

Լուրեր

27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
27.07.2026 | 12:21
«Հիվանդանոցում եմ, ինձ լավ չեմ զգում»․ Հայկ Կոնջորյանի եղբայրը ծեծի է ենթարկվել
27.07.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // ԱՄՆ-ը դադարեցնում է Իրանին հարվածները․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 12:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Բելգորոդի և Դոնի Ռոստովի վրա․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 11:45
Լիազորությունները դադարեցված դատավորը վերականգնել է փաստաբանի արտոնագիրը
27.07.2026 | 11:32
Թրամփը «որոշակի տարածք» է տալիս Իրանի հետ բանակցություններին․ հարվածները դադարեցվել են
27.07.2026 | 11:23
«Seaside Startup Summit Armenia 2026»-ը կմիավորի ստարտափների հիմնադիրների և ներդրողների
27.07.2026 | 11:11
Մ-17 ԱԱ. Հայ ըմբիշները սկսում են պայքարը Բաքվում
27.07.2026 | 11:02
ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմելու գործընթացը՝ երեք քայլով
27.07.2026 | 10:50
«Ինտերը» կամային հաղթանակ է տարել ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 10:40
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պաշտոնատար անձի գործն ուղարկվել է դատարան
27.07.2026 | 10:29
Հրաձգություն Սիեթլում փառատոնի ժամանակ․ զոհեր և վիրավորներ կան
27.07.2026 | 10:20
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են գենդերային հավասարության և անվտանգ աշխատավայրի հարցերը
27.07.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել «Տեներիֆեում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով վաղը Բուխարեստում եռակողմ հանդիպում է լինելու, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Նա նաև նշել է, որ Սկանդինավյան երկրների ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը  շարունակվում է «դրական կերպով», սակայն պետք է բավարար քայլեր արվեն Անկարայի պահանջների բավարարման համար։ Ըստ Չավուշօղլուի՝ որոշ պարտավորություններ կատարվել են, մեծ մասը՝ ոչ։

«Ֆինլանդիայի հետ խնդիրներն այնքան էլ մեծ չեն։ Մենք խնդիրներ ունենք հիմնականում Շվեդիայի հետ կապված։ Այնուամենայնիվ, երկու երկրներն ու ՆԱՏՕ-ն ասում են, որ մեզ հավասար են  վերաբերվում։ Շվեդիան այն երկիրն է, որը պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկի»,-ասել է Չավուշօղլուն։

Հավելենք, որ Թուրքիան ու Հունգարիան ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ դաշինքի անդամության դիմումը։

Էմմա Չոբանյան