ՀՀԿ-ում հաշտվում են ԱԺ-ում բացարձակ մեծամասնությունը կորցնելու հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
18.12.2025 | 20:56
Ոստիկանները պիտի կարգ պահեին, բայց ամբողջությամբ թերացել են․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 20:43
Հրդեհ Հայկաձոր գյուղում. այրվել է մոտ 1800 հակ անասնակեր
18.12.2025 | 20:30
Պուտինի հանցագործ ռեժիմը սնվում է պատերազմից՝ նոր էսկալացիայի կգնա, որ պատերազմը չդադարի․ Վահե Գասպարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետական Ալիկ Սարգսյանը կողմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին՝ անկախ խմբակցության կայացրած քաղաքական որոշումից: Կողմ կքվեարկի, անկախ ծրագրում տեղ գտած արտահերթ ընտրությունների մասին դրույթից: Թեպետ, ըստ պարոն Սարգսյանի, արտահերթ ընտրությունների կարիքը չկա: «Կողմ եմ քվեարկելու զուտ էն առումով, որ իմ վերաբերմունքը ցույց տամ նոր կառավարությանը, որ ամեն կերպ փորձելու եմ աջակցել, որպեսզի նրանք իրենց աշխատանքներում չձախողվեն»,- ասում է պարոն Սարգսյանը:

Այսօր Հանրապետական խմբակցությունն աղքատացավ ևս մեկ օլիգարխ պատգամավորով՜ Սամվել Ալեքսանյանով: «Կարևոր մարդ էր,- ասում է Ալիկ Սարգսյանը,- բայց գաղափարական կերպար չէր»:

Նախկին ոստիկանապետը խմբակցությունը կլքի միայն մեկ դեպքում․ «Եթե զգամ կուսակցության կողմից ճնշումներ կան իմ կամքի դրսևորման, արտահայտման ուղղությամբ, որ ինձ ստիպեն էս բանը սենց անել, էն բանը նենց անել, էդ պարագայում, կարծում եմ, չեմ հարմարվի»:

Սամվել Ալեքսանյանի պատգամավոր փեսան խուսափում է մեկնաբանել իր կնոջ եղբոր արարքը: Ինքն իր աներորդու արարքին չի հետևի: «Ես ներկայացնում եմ խմբակցության քաղաքական վեկտորը և շարունակելու եմ պաշտպանել այն մոտեցումներն ու դիրքորոշումները, որոնք ներկայացվելու են խմբակցության կողմից»,-վստահեցնում է պարոն Նահապետյանը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կուսակիցներից և խմբակցության անդամներից զրկվելու փաստի շուրջ իր բացատրությունն ունի: «Ֆրակցիայից որոշ գործիչների դուրս գալը պայմանավորված է պետական ապարատի ոչ համաչափ և ռեպրեսիվ հնարավոր գործողություններով»,- ասում է Արմեն Աշոտյանը:

Պատգամավորն ընդունում է, որ խորհրդարանի համամասնությունը սկսում է համապատասխանել այսօրվա հասարական-քաղաքական տրամադրություններին: Սակայն նա զգուշացնում է, որ եթե ոչ Հանրապետական ուժերն ուզում են իրենց ցանկալի օրենքն ընդունել, պետք է քվեարկեն ամբողջ կազմով: «Եվ անգամ եթե մեկ-երկու պատգամավոր էլ լքի ՀՀԿ-ն, մեկ է, քվեարկությունների ժամանակ մոբիլիզացիայի խնդիր կա երկու կողմերից էլ»,- զգուշացնում է Արմեն Աշոտյանը:

Խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունում է, որ Սամվել Ալեքսանյանի հեռանալով Հանրապետականը դադարեց լինել բացարձակ մեծամասնություն: Մնալով 52 հոգի, խմբակցությունն այնուամենայնիվ ամենամեծն է խորհրդարանում և նրա հետ ստիպված կլինեն հաշվի նստել: «Առանց քաղաքական փոքրամասնության, առանց պառլամենտական ընդդիմության այսօր էլ Փաշինյանի կառավարությունը սահմանադրական փոփոխություններ, այդ թվում Ընտրական օրենսգրքում, անել չի կարող»,- իր հերթին զգուշացնում է ԱԺ փոխնախագահը:

Ի դեպ, բացառված չէ, որ խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը կորցնելուց հետո նոր կառավարության կողմնակից ուժերը պաշտոնանկ կանեն Ազգային ժողովի ղեկավարությանը և կնշանակեն ոչ հանրապետական մարդկանց: «Յուրաքանչյուր խմբակցություն, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, իրավունք ունի ԱԺ ղեկավարության կամ ղեկավար կազմից որևէ մեկի՝ նախագահի կամ փոխնախագահի, անվստահության հարցը դնել»,- ասում է Էդուարդ Շարմազանովը:

Պարոն Շարմազանովն, ի դեպ, վստահեցնում է, որ ոչ մի խնդիր չի տեսնում իրեն պաշտոնանկ անելու մեջ: Միևնույն է, ինքն իր կամքով չէր դարձել խորհրդարանի փոխնախագահ:

Մհեր Արշակյան