Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել ՀՀ-ում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ԿԶՆ կենտրոնի կազմակերպած ֆորումին

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից կազմակերպված «Նորարարությունը գործնականում. նախևառաջ մարդը» խորագիրը կրող ֆորումին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հիմնադրված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի գործունեությունը, շնորհավորել նաև կենտրոնի հիմնադրման հնգամյակի կապակցությամբ:

«Երբ զբաղեցնում էի Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը առիթ ունեցել եմ այցելել կենտրոն և ծանոթանալ աշխատանքներին և համոզվել, որ այն լավագույն օրինակներից մեկն է: Այս կենտրոնում աշխատող մարդիկ իրենց առջև խնդիր են դրել մեր քաղաքացիներին, մեր պետությանը ավելի մոտեցնել նորարարական լուծումներին և դրանց կիրառմանը: Մարդիկ, շատ դեպքերում զբաղված լինելով առօրյա աշխատանքով, մոռանում են կամ ուշադրություն չեն դարձնում այն հանգամանքին, որ կյանքի արագ փոխվելուն զուգահեռ նորարարական մոտեցումների ներդրումը և դրանք կիրառելու կարիքը շատ ավելի մեծ է դառնում:

Այն ուսումնասիրությունները, որ կատարել է կենտրոնը իր գործունեության հինգ տարիների ընթացքում մեր կյանքում շատ անհրաժեշտ են և կիրառելի»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ շատ կարևոր է որոշումներ կայացնելուց առաջ մանրամասն և հանգամանալից ուսումնասիրություններ անել: «Լինում են դեպքեր, երբ որոշումներ են ընդունվում չիմանալով և խորապես չուսումնասիրելով տվյալ բնագավառի խնդիրները, նույնիսկ չուսումնասիրելով կամ չծանոթանալով վիճակագրական փաստերի հետ: Հետագայում, երբ ուսումնասիրություն է կատարվում՝ պարզվում է, որ շատ դեպքերում այդ որոշումը պարզապես հասարակությանը չի հետարքրքում կամ տվյալ դեպքում այդ որոշումը կիրառելի չէ:

Ինձ համար հատկապես գրավիչ է կենտրոնի այն ոճը, երբ իրենք ուսումնասիրում են մեր քաղաքացիների վարքագիծը և թե այդ վարքագծի մեջ ինչպիսի փոփոխություններ են առաջանում, երբ նորարարական մոտեցումներ են ցուցաբերվում: Այդ ամենը կատարվում է ոչ միայն վերացական, ուղղակի տեսական դատողությունների հիման վրա, այլ կոնկրետ ուսումնասիրությունների: Սա շատ կարևոր և ուսուցանելի է»,-ասել է Վահագն Խաչատուրյանը:

Նախագահը կենտրոնին մաղթել է արդյունավետ աշխատանք, նորարար գաղափարներ և ծրագրեր՝ հատկապես թվայնացման ոլորտում: «Շատ կարևոր է ձեր մոտեցումներն այդ ոլորտում: Առանց թվայնացման բնագավառի զարգացման մենք նոր հաջողություններ չենք կարող արձանագրել»,- նշել է նախագահը և հաջողություններ մաղթել բոլորին:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից կազմակերպված ֆորումի շրջանակում պետական, միջազգային, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկումների, գիտելիքների և մտքերի փոխանակման միջոցով ներկայացրել են պետական հաստատությունների շարունակական զարգացմանն ու արդիականացմանը միտված գաղափարներ և ծրագրեր: