Թավշյա հեղափոխությունը դարձավ Արցախի պետնախարարի հրաժարականի պատճառ

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանը հակասություն չի տեսնում նրանում, որ մի տարի առաջ նույն կադրերի գործունեությանը համաձայն քաղաքացին այսօր պահանջում է նույն կադրերի հրաժարականը։ 

«Հակասություն չկա, կարող  է մեկ ժամվա ընթացքում փոփոխություն լինի ժողովրդի մտածելակերպի մեջ, ժամերի ընթացքում փլվում են պետական ապարատներ։ Հայաստանյան զարգացումներն են մեզ ավելի շատ բերել դրան»,-ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ոչ թե Արցախում տեղի ունեցած միջադեպն է եղել իր հրաժարականի պատճառը, այլ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ 

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ հրաժարականից առաջ Արցախի նախագահ  Բակո Սահակյանի հետ քննարկել է,  թե ինչպիսի բարեփոխումներ պետք է իրականացնեն․  «Պետք են կադրային լուրջ փոփոխություններ, որը պլանավորել է երկրի նախագահը, ու կոնկրետ մենք՝ այսօր դիմում  ներկայացնողներս, օգնում ենք նախագահին ավելի արագ իրականացնել բարեփոխումները», – նշեց նա՝ շեշտելով, որ իր հրաժարականից Արցախի ժողովուրդը ոչ մի բան չի կորցնի,․սակայն, կշահի շատ բաներ։