Բաքվում Նիդեռլանդների դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ այդ երկրի ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին նամակի պատճառով

Լուրեր

30.10.2026 | 16:38
Օլեշկիում սկսվել է բնակիչների տարհանումն ու մարդասիրական օգնության բաշխումը
30.10.2026 | 16:27
«Արծվիկ Մինասյանը շարունակում է ՀՅԴ անդամ լինել»․ ԱԺ-ում քննարկվում է նրա թեկնածության հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 16:18
Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը դատարանում վատացավ
30.10.2026 | 16:09
Բելառուսում արգելել են Հայաստանից և Վրաստանից կոնյակի արտադրատեսակների վաճառքը
30.10.2026 | 16:00
ԱՄՆ-ը նույնպես կկորցնի, եթե չշարունակի աջակցել Ուկրաինային ՌԴ-ի դեմ պայքարում․ ԱՄՆ բանակի նախկին սպա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 31-ին Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 7 աստիճանով
30.10.2026 | 15:46
Իրեն թվում է` հեղափոխական, «Դուխով» կեպկայով Նիկոլն է. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:40
Տղամարդ պատգամավորները պետք է ներողություն խնդրեն դահլիճում գտնվող կանանցից. Նազելի Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 15:35
«Տարաձայնությունների տեղ չկա». Էրդողանը շեշտել է թյուրքական աշխարհի միասնությունը՝ Ալիևի բացակայության պայմաններում
30.10.2026 | 15:26
Ջուդ Բելինգեմի հայրը հրավիրվել է Անգլիայի վետերանների հավաքական
30.10.2026 | 15:20
Հոկտեմբերի 31-ին COP17-ի պատճառով Երևանի կենտրոնում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
30.10.2026 | 15:10
Վարույթ՝ Կաթողիկոսի գործով նախկին դատավորի դեմ // «Օտարերկրյա գործակալ» «Նովայա գազետա»-ն փակվում է․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 15:03
Ընդդիմության հարցերը լեգիտիմ են. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:54
2 ճանապարհ կար՝ հավերժական պատերազմ կամ հավերժական խաղաղություն․ Հաջիևը՝ ՀՀ-ի հետ կարգավորման գործընթացի մասին
30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
Բոլորը

Պաշտոնական Բաքուն հիմա էլ նեղացել է Ամստերդամից և այսօր Ադրբեջանում Նիդեռլանդների Թագավորության արատակարգ ու լիազոր դեսպան Փաուլին Էյզեմային կանչել ԱԳՆ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպմանը դեսպանին դժոգոհություն են փոխանցել Նիդեռլանդների փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Վոպկե Հոկստրայի՝ նոյեմբերի 23-ին այս երկրի խորհրդարան ուղարկված նամակի վերաբերյալ, որում մեղադրանքներ են կան Ադրբեջանի Զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն, որը պարտավորություն էր ստանձնել հետաքննել Ադրբեջանի բանակի զինծառայողների ռազմական հանցագործություններն ու հայ ռազմագերիների գնդակահարությունը, որի տեսանյութը նաև տարածվել էր համացանցում, դեռևս լռում է և այս ուղղությամբ որևէ աշխատանք չի իրականացրել։

Նիդեռլանդների ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան նամակ է հղել Ադրբեջանի խորհրդարանին այդ երկրի ռազմական հանցագործությունների  վերաբերյալ։ Նամակում ԱԳ նախարարը հիշեցնում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հոկտեմբերի 2-ի իր թվիթերյան գրառման մեջ նողկանք էր հայտնել տեսանյութի առնչությամբ, որում ենթադրաբար ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Նա իր թվիթում կոչ էր արել անկախ հետաքննություն անցկացնել և տեսանյութի իսկության հաստատման դեպքում՝ մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։

«Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անկախ հետաքննություն անցկացնել տեսանյութում ներկայացված պատերազմի օրենքների ենթադրյալ խախտման վերաբերյալ։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը նույն օրը հայտարարել է, որ հետաքննելու է այս տեսանյութում հայտնված իրադարձությունները։ Ուստի Նիդեռլանդները չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում քննարկել է տեսանյութի իրադարձությունները՝ նողկանք արտահայտելով տեսանյութում պատկերվածի հետ կապված և Ադրբեջանին կոչ է արել անաչառ ու անկախ հետաքննություն սկսել»,- ասվում  է նամակում։

Նա նաև նշել է, որ հետաքննության արդյունքները պետք հրապարակվեն, իսկ ենթադրյալ հանցագործները պատասխանատվության ենթարկվեն իրավասու մարմինների կողմից։ Նիդեռլանդներն էլ շարունակելու է պնդել անկախ հետաքննության և վերջինիս արդյունքների հրապարակայնացման հարցում։

Էմմա Չոբանյան