ՄԻՊ-ը 2021թ.-ին բռնության 105 ահազանգ է ստացել. 5 տարվա ընթացքում թիվը կրկնապատկվել է. Քրիստիննե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
Բոլորը

Ընթանում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեության համատեքստում այս համաժողովի նպատակն է միավորել ուժերը գենդերային բռնության դեմ պայքարում՝ գնահատելով արդի մարտահրավերները և նախանշելով առաջիկա բարեփոխումները։

Գենդերային բռնությունը այնպիսի մի երևույթ չէ, որի դեմ պետք է պայքարի միայն ոստիկանությունը, միայն իրավապահ համակարգը, միայն ՄԻՊ-ը, սա պահանջում է հասարակության բոլոր պատասխանատու անդամների ջանքերի համատեղում: Այս մասին համաժողովում նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ 2021-ին հարցում է անցկացվել Հայաստանի տարածքում այն կանանց շրջանում, որոնք երբևէ ունեցել են զուգընկեր և հարցվածների 18 տոկոսը նշել է ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվելու փաստի մասին։
«7 տոկոսը նշել էր սեռական բռնության, իսկ 33 տոկոսը հոգեբանական բռնության ենթարկվելու մասին: Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ 45-53 տարեկան կանայք ավելի հաճախ են ենթարկվել ֆիզիկական բռնության, հատկապես ֆիզիկական դաժան բռնության: Սեռական բռնության ենթարկված կանանց 42 տոկոսը ենթարկվել էր նաև ֆիզիկական բռնության: Ֆիզիկական բռնության ենթարկված 19 տոկոսը ենթարկվել էր նաև սեռական բռնության:
Բռնարարների պրոֆիլի ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ աշխատանք չունեցող տղամարդիկ ավելի հաճախ են իրենց կնոջը կամ զուգընկերոջը ենթարկել ֆիզիկական կամ սեռական բռնության: Ընդ որում, աշխատանքի կամ վաստակի առկայությունն էական հանգամանք էր, որը բնորոշում էր տուժողներին կամ զոհերին:

Գրիգորյանը հավելեց, որ տարեցտարի արձանագրվում է ընտանիքում բռնության դեպքերի դինամիկայի աճ։ ՄԻՊ գրասենյակը 2021թ.-ին բռնության 105 ահազանգ է ստացել, որոնցից 88-ի դեպքում կինն է բռնությն ենթարկվել ամուսնու կամ նախկին ամուսնու կամ զուգընկերոջ կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։