Amnesty International-ը դատապարտում է ռուսական իշխանությունների ճնշումները լրատվամիջոցների նկատմամբ

Լուրեր

16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Amnesty International-ը դատապարտել է Ռուսաստանի իշխանությունների գործողությունները անկախ լրատվամիջոցների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, ովքեր դեմ են Ուկրաինայի պատերազմին: Euronews-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում։

ՌԴ իշխանություններն արգելափակել են մուտքը տասնյակ առցանց լրատվամիջոցների՝ ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան։

Փորձագետները նշում են, որ իրավիճակը սրվել է Վլադիմիր Պուտինի՝ 2012 թվականին նախագահի պաշտոնին վերադառնալուց հետո։ Իրավիճակը շարունակել է վատթարանալ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորումից ու բանտարկությունից հետո։

Վերջին տասը տարիների ընթացքում իշխանությունները խստորեն սահմանափակել են ռուսների՝ իրենց այլակարծությունն արտահայտելու իրավունքը։ Ավելին, օրենքներն ու քաղաքականությունը մարդկանց փաստացիորեն զրկել են խաղաղ հավաքների ազատության իրավունքից:

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր իշխանությունները ձեռնարկել են մի շարք միջոցառումներ՝ վերահսկելու լրատվամիջոցները, ընդհուպ մինչև հրահանգներ են տրվել, թե ինչ ձևակերպումներով կարելի է խուսափել ռեպրեսիաներից: