Եկե՛ք Մշակույթի նախարարությունն էլ փակենք, չի համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին. Տիգրան Ներսիսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Եթե հայ թատրոնի հանդեպ պետական նույն վերաբերմունքը շարունակվի, 10-15 տարի հետո շատ ծանր է լինելու մեր թատրոնի վիճակը. խնդիրներից ճողոպրելով շատ հեռուն չենք գնա»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը:

Նա անդրադառնում է մշակութային օջախների միավորման գործընթացին` նշելով, որ իշխանությունը հատել է արգելված կարմիր գծերը. «Եկե՛ք Մշակույթի նախարարությունն էլ փակենք, չի համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին: Սուրճ խմողներին հանենք, գործ անողներին բերենք»:

ԿԳՄՍ նախարարությունն ավելի վաղ Կառավարության նիստում բյուջեի քննարկման ժամանակ խելամիտ և նպատակահարմար չի համարել ստեղծագործական կոլեկտիվների աշխատավարձերի բարձրացումը և նույնիսկ կողմ է արտահայտվել ատեստացիաներ անցկացնել նաև թատերական ոլորտում` դերասանների շրջանում. «Կառավարությունն ու Ազգային ժողովը թող միացնեն իրար, կդառնա փոքր կոլեկտիվ, մի ատեստացիա էլ թող այնտեղ անցկացնեն: Ատեստացիա միշտ է եղել. սա ճնշում գործադրելու միջոց է, վախեցնում են: Ես էլ նպատակահարմար չեմ համարում, որ իրենք տեղի-անտեղի պարգևավճար ստանան, աշխատավարձերն էլ միլիոնից անցնեն»,-մեկնաբանում է Տիգրան Ներսիսյանը:

Նա հիշում է ավտոբուսների վարորդների հայտարարած գործադուլը` կապված ցածր աշխատավարձերի հետ. «Թատրոնից մարդիկ կան` ասում են գնանք ավտոբուս քշենք, եկամուտն ավելի շատ կլինի»,-ասում է դերասանը:

Նա խոսում է նաև նախարարության և թատերական ոլորտի անհաղորդ լինելու մասին, նշում է, որ ԿԳՄՍնախարարին ընդամենը մեկ անգամ է տեսել, մինչդեռ թատրոնի հետ կապը, ըստ նրա, պետք է ավելի սերտ լիներ. «Այս տարի Սունդուկյան թատրոնի 100-ամյակն է, նախարարությունում մտածե՞լ են ինչ են անելու, ինչպես են նշանավորելու այս առիթը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան